Օր երկրորդ.Կիմ Դե-հուանի հետ հանդիպումից մինչև «Սվանի սերը» ֆիլմի երևանյան պրեմիերան

Օր երկրորդ.Կիմ Դե-հուանի հետ հանդիպումից մինչև «Սվանի սերը» ֆիլմի երևանյան պրեմիերան

Օռնելլա Մուտիի ներկայությամբ կայացավ գերմանացի անվանի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

3_2

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրը նույնպես սկսվեց մամուլի ասուլիսներով: Լրագրողներին ներկայացվեց միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված Կիմ Դոն-հոյի «Ձմռան վերջը» ֆիլմը: Լրագրողների հետ հանդիպեցին նաև Ռոբեր Գեդիգյանը և Արիան Ասկարիդը:

Միջոցառման ընթացքում «Մանթաշյան ասպետ» շքանշաններ հանձնվեց «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ գործընկերներ` Պավել Մարգարյանին, Սոնա և Աստղիկ Մանուկյաններին: Հոբելյանական մեդալ հանձնվեց նաև «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ լրագրող Մարիետա Մակարյանին:

Օրվա երկրորդ կեսին հարգանքի տուրք մատուցվեց Հենրիկ Մարգարյանի 90 և Լևոն Աթոյանցին 85-ամյա հոբելյանների կապակցությամբ: Ի պատիվ հայ կինոյի վարպետների՝ ցուցադրվեց  «Ավդոյի մեքենան» և  «Կտոր մը երկինք» ֆիլմերը:

Լրագրողների հետ հանդիպեցին նաև ֆրանսիացի հյուրեր Պատրիկ Շենեն, Ֆրեդերիկ Նիդերմայերը և Սերժ Ավեդիկյանը:

«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Օռնելլա Մուտիի ներկայությամբ կայացավ գերմանացի անվանի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը»  (1984) ֆիլմի երևանյան պրեմիերան:

Դրան հաջորդեց «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացումը: Ծրագիրը մեկ շաբաթ շարունակ կներկայացնի վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը: Ծրագիրը բացվեց Էմանյուել Մուռեի «Կապրիս­» ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էր կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը:

Ավելի ուշ, նույն ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր դերակատար` ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն:

 

Գրել կարծիք