Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի հետ (ֆոտոշարք)

Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի հետ (ֆոտոշարք)

Նախագահը կարևորել է, որ Երևան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչները ճանաչում են Հայաստանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նաև՝ նրանց մասնակցությունը ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շնորհիվ, ըստ Նախագահի, համաշխարհային կինոյի լավագույն նմուշները ներկայացվում են հայ հանդիսատեսին:

Հանրապետության Նախագահը ոչ պակաս կարևոր է համարել, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայ ժողովրդի դարավոր պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը:

Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին:

12427_b

12429_b

12430_b

Գրել կարծիք