Օր չորրորդ. Լեհական ֆիլմերի մեկնարկն ու Ցեղասպանության թանգարան այցը

Փառատոնային ծրագիրը նշանավորվեց Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումով:

kinski

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ Երևանի միջազգային կինոփառատոնն իր ընթացքի մեջ է, և փառատոնային չորրորդ օրն սկսվեց ավանդական մամլո ասուլիսներով:

Ասուլիսների օրակարգը սկսվեց Լևոն Մինասյանի («Սենդվիչ կղզու մարդը»), Գագիկ Մադոյանի («Ճանապարհ»), ինչպես նաև Մենք կանք ծրագրումընդգրկված Վրեժ Պետրոսյանի և Ռուբեն Փաշինյանի ֆիլմերի ներկայացմամբ: Մամլո ասուլիսով հանդես եկան նաև Հայկական համանյապատկերի մասնակիցներ Ադրինե Գրիգորյանը («Վերադարձ դեպի Գյուրուն») և Ալեք Մանուկյանը (Վերևից»):

Լարգրողների հետ հանդիպում ունեցավ նաև հայտնի դերասանուհի Նաստասիա Կինսկին, ով պատասախանեց լրագրողներին հուզող բոլոր հարցերին:

Փառատոնային օրը շարունակվեց «Լեհական ֆիլմերի օր» ծրագրի բացմամբ, որի ընթացքում ցուցադրվեց Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը:

Փառատոնի հյուրերը և հավատարիմ գործընկերները այց կատարեցին Ցեղասպանության թանգարան: Ավրորա Մարդիգանյանի անվան «հուշամեդալ»-ով պարգևատրվեցին Կիրիլ Ռազլոգովը, Ռոբ Նիլսոնը, Ռալֆ Յիրիկյանը, Լևոն Սարգսյանը, Ռայմոնդ Եզեգուլյանը, Պավել Մարգարյանը, Խաչիկ Մանուկյանը:

Հարգանքի տուրք մատուցվեց նաև Վլադիմիր Դուշակին, վերջինիս «Կյանքը ինչպես որ կա» ֆիլմի ցուցադրությամբ: Տեղի ունեցավ նաև Հայկական համայնապայնապատկեր ժյուրիի անդամ Բիջայա Ջենայի հանդիպումը հետ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ:

Երեկոյան փառատոնային ծրագիրը նշանավորվեց Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումով: Ցուցադրվեց Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» ֆիլմը:

Գրել կարծիք