Google-ը կձևափոխվի ու կդառնա նոր հոլդինգ

Google-ը կձևափոխվի ու կդառնա նոր հոլդինգ

Google-ի նոր տնօրենի ղեկավարության տակ է լինելու որոնողական համակարգը, գովազդները, քարտեզները, Android-ը, Google Play-ը և YouTube-ը:

Google ընկերությունը ժամանակի ընթացքում որոնողական համակարգից դարձել է բազմաֆունկցիոնալ համակարգ և այս փաստը ստիպել է դրա հիմնադիրներին ստեղծել այլ անունով ավելի մեծ հոլդինգ, որը կներառի նաև Google-ը:

armbog.net կայքը գրում է, որ Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը լքում է Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի 43-ամյա Սունդար Պիչաին, ով նախկինում պատասխանատու էր Android, Chrome և Google Apps ենթաբաժինների համար:

Սակայն սա չի նշանակում, որ Google-ի հիմնադիրները լքում են Google-ը: Նրանք ստեղծելու են Alphabet հոլդինգը, որը հանդիսանալու է Google, Nest, Fiber, Google X և մի քանի այլ նախագծերի սեփականատերը: Alphabet-ի կազմում գտնվող յուրաքանչյուր ընկերություն ունենալու է իր ղեկավարը: Google-ի նոր տնօրենի ղեկավարության տակ է լինելու որոնողական համակարգը, գովազդները, քարտեզները, Android-ը, Google Play-ը և YouTube-ը:

Google ընկերությունը ամբողջությամբ դառնալու է Alphabet-ի սեփականությունը: Ընկերության երկու տեսակի ակցիաները շարունակելու են Nasdaq-ում մնալ որպես GOOGL և GOOG:

Գրել կարծիք