Google-ը գլխավոր էջում տեղադրել է հիշատակի սև ժապավեն

Googl-ը հարգել է զոհերի հիշատակը:

18528_10153282542543781_6696192671435256808_n

Google-ն իր Հայաստանի համար որոնողական համակարգի գլխավոր էջում զետեղել է սև ժապավեն` ի իրշատակ Եղեռնի զոհերի, չնայած, որ խուսափել են «Ցղասպանություն» բառը կիրառելուց: Բացի այդ որոնողական համակարգի լեզուն պետք է հայերեն կամ ռուսերեն լինի, որ երևա ժապավենը, իսկ անգլերենով նկարը չի երևում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով սա աննախադեպ քայլ է Գուգլի կողմից։

«Մի քանի բան բացատրեմ․ Սա Դուդլ չի։ Դուդլները ողբերգական թեմաներով չեն լինում  և չնայած, որ ես էլ եմ ստորագրել, բայց, իմ իմացածով՝ ստորագրահավաքը կապ չունի էս պատկերի տեղադրման հետ։ Ներող, իհարկե, բայց Գուգլին ճնշելով նույնիսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չի կարողանում շարժել տեղից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը:

Գրել կարծիք