Տիգրան Համասյանը Անիում հնչեցրել է հայկական շարականներ (Տեսանյութ)

Ուխտագնացույթունը կավարտվի հունիսի 30-ին` Ստամբուլի Սուրբ Իրեն բյուզանդական եկեղեցում։

Screenshot_18

Հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանը համերգով հանդես է եկել Անիի ավերակներում՝ ներկայացնելով հայկական շարականներ ու տաղեր:

Համերգը կայացել է հենց ամրոցի քարե պատի տակ՝ քաղաքի մուտքի աջ կողմում։  Անվանի երաժիշտն այս համերգաշարն իրականացնում է Երևանի պետական կամերային երգչախմբի հետ միասին՝ «Լոյս ի լուսոյ» խորագրի ներքո:

Երաժիշտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ այս համերգին հաջորդելու են նաև ևս մի քանիսը` հունիսի 23–ին` Վանի Սուրբ Խաչ եկեղեցում, որն Աղթամար կղզում է, հունիսի 25–ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27– ին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: Ուխտագնացույթունը կավարտվի հունիսի 30-ին` Ստամբուլի Սուրբբ Իրեն բյուզանդական եկեղեցում։

 

Գրել կարծիք