Լայնեզր գլխարկ. Էքստրավագանտից մինչև պրակտիկ

Լայնեզր գլխարկ. Էքստրավագանտից մինչև պրակտիկ

Լայնեզր գլխարկը պրակտիկ 21-րդ դարում կարո՞ղ է արդյոք լինել ժամանակակից մարդուն անհրաժեշտ աքսեսուար:

Վերջին սեզոնների նորաձևությունը փաստում է՝ լայնեզր գլխարկները պրակտիկ 21-րդ դարում կարո՞ղ են լինել ժամանակակից մարդու համար անհրաժեշտ աքսեսուար: Դասական լայնեզր գլխարկների ձմեռային ու ամառային տարբերակները նորաձևության բոլոր շերտերում են՝ բարձր նորաձևության ցուցադրություններից մինչև մասսայական ապրանքանիշների խանութները: Լայնեզր հաղթարշավի առաջատարը մի քանի սեզոն Ֆարել Վիլյամսն էր: Նա կարծես վերջնականապես հաստատեց լայնեզր գլխարկների սուպերթրենդայնությունը: Ի դեպ, Ֆարելը ստեղծեց նաև oversize լայնեզր գլխարկ. այս շատ յուրօրինակ թրենդն այսօր շարունակում են նորաձևության որոշ տներ:

hat

Բացի մեծ բրենդներից և նորաձևության տներից՝ չափազանց հետաքրքիր լայնեզր գլխարկներ են արտադրում նաև մասնագիտացած ապրանքանիշները, որոնցից կառանձնացնեմ Chanel-ին պատկանող Maison Michel ապրանքանիշը և իտալական Super Duper Hats-ը: Նրանց լայնեզր գլխարկներն այնքան հիասքանչ են, որ ստիպում են մտածել մեկ-երկու գլխարկ ձեռք բերելու մասին: «Արժե՞, թե՞ ոչ» հարցի պատասխանը հստակ է. չէ՞ որ լայնեզր գլխարկները մեզ դարձնում են իսկապես էլեգանտ և անկրկնելի:

13 1211 10 7 6 54

 

 

 

 

 

newmag #55

Գրել կարծիք