«Hermitage». Բույրի և գեղեցկության հոմանիշ

«Hermitage». Բույրի և գեղեցկության հոմանիշ

«Hermitage»-ը շարունակում է յուրօրինակ անակնկալներ մատուցել մշտական գնորդներին և օծանելիքի սիրահարներին ու ներկայացնում է մշտապես թրենդային տեսականի:

 «Hermitage» բացառիկ օծանելիքների սրահը բույրի և որակյալ կոսմետիկ միջոցների հայտնի հասցե է, որտեղ կարող եք գտնել համաշխարհային բրենդների ամենամեծ տեսականին:

Եվս մեկն ու նորաբացը՝ «Hermitage Gallery»-ն, վերջերս յուրօրինակ անակնկալ մատուցեց մշտական գնորդներին և օծանելիքի սիրահարներին: Դեկտեմբերի 11-ին սրահում տեղի ունեցավ փակ միջոցառում` նվիրված աշխարհահռչակ «Lancome», «Giorgio Armani», «YSL», «Biotherm», «Cacharel» բրենդներին: Թրենդային ապրանքատեսակներին նվիրված փակ երեկոյին ներկա էին նաև արտասահմանյան գործընկերները:

«Lancome Absolue» նիշային խնամքի և «Yves Saint Laurent» փրայվ շարքերը, որոնց էքսկլյուզիվ ներկայացուցիչը «Hermitage» խանութների ցանցն է, այսուհետ կարող են դառնալ ցանկացած գեղեցկուհու բյութի թրենդը: Եվ սա միակ նորությունը չէ. նոր բույրեր, խնամքի միջոցներ, ասել է թե՝ հայտնի բրենդների շքերթ՝ մեկ հարկի տակ:

Տարվա տենդենցների և Ամանորի դիմահարդարման գաղտնիքների մասին երեկոյի ընթացքում հյուրերին սեփական փորձով օգնության հասավ դիմահարդարման վարպետ, միջազգային կարգի մասնագետ Մարինա Պոսոխովան: Գեղեցկության սիրահարների համար ևս մեկ ուրախալի լուր էլ կար. «Hermitage Gallery»-ն հանդես եկավ նոր և սպասված նախագծով՝ «Beauty House»-ով, որը շատ սպասված լուր էր «Hermitage»-ի հաճախորդների համար:

Նման գեղեցիկ առիթը բաց չթողնվեց, և բոլոր ցանկացողները օգտվեցին «Beaty House »-ի ծառայություններից, ստացան դեմքի խնամք և դիմահարդարում: Սրահի մասնագետները օգտագործում են համաշխարհային բրենդների որակյալ կոսմետիկ նյութերը, որոնք երիտասարդացնում են մաշկը, հաղորդում շլացուցիչ փայլ:

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ խոստացված խաղարկությունը, որի ժամանակ հյուրերին տրամադրվեցին արժեքավոր և ցանկալի նվերներ:

«Hermitage». մի ակնթարթում սահմանում է նոր կանոններ

Ոգեշնչվելով այն փաստից, թե ինչպես են տարբեր կանայք տարբեր կերպ օգտագործում սևաներկը, «Lancôme»-ը մեկ տարի առաջ ստեղծեց «Grandiôse»-ը: Այն հեղափոխական սևաներկ է, որը 3 տարիների հետազոտության արդյունք է: Այն ընդգրկում է աչքի յուրաքանչյուր թարթիչ և տալիս է համաչափ արդյունք` թարթիչն ամբողջապես ծածկելով արմատից մինչև ծայրը: «Grandiôse»-ը տարբեր երկրներում արժանացել է ավելի քան 20 մրցանակների և այժմ իր ողջ ցանկով ներկայացված է «Hermitage» խանութների ցանցի բոլոր սրահներում:

«Hermitage». շքեղ երանգներ

«Grandiôse»-ի նոր ներկապնակը համատեղում է բարձրորակ սևաներկերի տեսանելի արդյունավետություն և հրաշալի վառ գույներ:

Այժմ «Lancôme»-ի յուրօրինակ սև երանգը «Հեղաշրջում կատարող» անվանումը ստանալու միակ հավակնորդը չէ, քանի որ ի հայտ է եկել «BrunMirifique»-ը, որի՝ ջերմություն հաղորդող գունանյութը շեշտում է բիբերի ոսկեգույն փայլը և ընդգծում է աչքերը: Շագանակագույնին և սևին ավելանում են ևս 3 երանգներ.

lancome-grandios-maskara

«Bleu Mirifique». այս փայլուն մուգ կապույտը դարձել է «նոր սև», որն օգտագործվում է ստեղծելու համար գործնական ու միևնույն ժամանակ համարձակ կերպարներ:

«Violet Mirifique». վառ մանուշակագույն երանգը աչքերի գույնը կհամալրի տաք երանգներով և աչքերին կհաղորդի գրավչություն:

«Saphir Mirifique». կապտավուն այս երանգն ընդգծում է աչքերի սպիտակ հատվածները և դրանք ավելի պայծառ ու ցայտուն է դարձնում:

Նոր տեսականու ցուցադրության ժամանակ ներկայացվել է նաև «Grandiôse» խոզանակը, որն այժմ նոր երանգներ է ստացել, որոնք համապատասխանում են սևաներկի երանգին և տարվա իսկական դիզայներական աքսեսուարներ են:

«Hermitage». մեր գործընկերն արդեն 80 տարեկան է

«Lancôme» ապրանքանիշը, որը 1935-ին հիմնել է Արման Պետիժանը, 2015-ին տոնում է իր հիմնադրման 80-ամյակը: Սա հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այն կանանց, որոնք ոգեշնչել են ապրանքանիշին` սկսելով երկրպագուներից, ավարտելով մուսաներով, որոնք հայտնի համաշխարհային դեմքեր են և կոսմետիկ միջոցների իրական գնահատողներ:

1622008_1030766360278807_8675472276031041077_n

«Hermitage»-ում կարող եք գտնել «ABSOLUE PRECIOUS OIL» սնուցող յուղը

Ոսկե փայլ հաղորդելու առաջին քայլը նորույթ «ABSOLUE» շարքում է` սնուցող յուղ «ABSOLUE PRECIOUS OIL» տեսականիում: Այն բնական փայլ ստանալու մի միջոց է, որը դեմքին հաղորդում է ոսկեգույն փայլ: Բաղադրության մեջ մտնում են վարդի յուղ և 7 բուժիչ բույսեր:

Համատեղելով այս բոլորի  հատկությունները` «Lancome»-ը ստեղծել է մաշկի սնուցման և վերականգնման իդեալական ներդաշնակություն, որը վերականգնում է մաշկի գեղեցկությունն ու փայլը:

12321156_1030767006945409_7019260079565394532_n

«Hermitage» + «Lancôme». մուսաների շուրթերով

««Lancôme»-ի հերոսուհին ապշեցուցիչ է և հավերժական, հրաշալի և ինքնավստահ»  (Ջուլիա Ռոբերթս):

«Երբ նայում եք կանանց, որոնք ներկայացնում են «Lancôme»-ը, հասկանում եք, որ նրանց գեղեցկությունը պարզապես արտաքուստ չէ: Այդ գեղեցկությունը խորը ներթափանցում է մեր մեջ` հասնելով մեր զգացմունքներին»  (Քեյթ Ուինսլեթ):

« «Lancôme»-ը բոլոր կանանց պաշտամունքն է » (Պենելոպե Կրուզ):

« «Lancôme»-ը ընդգծում է գեղեցկությունը` իր բոլոր դրսևորումներով: Դրա մուսաները վառ անհատականությամբ կանայք են, որոնց գեղեցկությունը խորը ներթափանցում է հոգու խորքը» (Լյուպիտա Նիոնգո):

12376164_1030770363611740_7137014575766719867_n

« «Lancôme»-ը հրաշալիք է, շքեղություն և շնորհ, նաև գեղեցկություն, որ գալիս է  ներքուստ»  (Լիլի Քոլինզ):

«Ինձ համար «Lancôme»-ը շքեղության հոմանիշն է: Այն նուրբ կերպարով մի ապրանքանիշ է, որը կրում է նաև փարիզյան շքեղ շունչը»  (Ալմա Խոդորովսկի):

 

Գրել կարծիք