ՀՈԳԵՀԱՅՑ. Բարեգործական ճաշարանների հերոսները

ՀՈԳԵՀԱՅՑ. Բարեգործական ճաշարանների հերոսները

Լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանը մի օր նկարեց դերձակների, երաժիշտների, հաշվապահների` իրենց դատարկ ափսեներով ու կերակրի ամաններով:

Լիլիթ Մարկոսյանը սկսել է կամավորական նախագիծ` Երևանի բարեգործական ճաշարանների համար հովանավորներ գտնելու նպատակով: Դրա համար նա փնտրում էր լուսանկարչի, որը ֆոտոպատմություններով կներկայացներ խնդիրը: Նախագծին միացավ լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանը: Նա լուսանկարեց մարդկանց, որոնք սնվում են այդ ճաշարաններում:

Նկարեց դերձակների, երաժիշտների, հաշվապահների` իրենց դատարկ ափսեներով ու կերակրի ամաններով: Դրանք` տարաները, տարբեր էին ու բազմատեսակ. ահա ինչու Կարեն Հովհաննիսյանի համար կերակրամանները լուսանկարներում նույնպես դարձան գործող անձ, նախագծի մասնակից, դարձան օգնություն հայցող պերսոնաժ:

Այս մարդիկ տարբեր կյանքերով են ապրել, սակայն հանգամանքների բերումով հայտնվել են միևնույն բարեգործական ճաշարաններում, որոնք նույնպես օգնության կարիք ունեն:

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

Գրել կարծիք