Պատմություններ սիրո, խենթության և մահվան մասին

Պատմություններ սիրո, խենթության և մահվան մասին

Կիրոգայի պատմվածքների ողնաշարը մարդկային սարսափներն ու իրականության քայքայիչ առեղծվածներն են:

Horacio QUIROGAՕրասիո Կիրոգա

«Պատմություններ սիրո, խենթության և մահվան մասին»

Օրասիո Կիրոգան իրեն համարում էր ամերիկացի ռոմանտիկ Ալան Պոյի աշակերտը: Մարկեսը` մոգական ռեալիզմի հիմնադիրը, Կիրոգայի մասին հետևյալ կերպ է արտահայտվել. «Վարպետ, որ ահռելի ազդեցություն է թողել ինձ վրա»:

Սոսկանքների մեկ այլ աղբյուր էլ Կիրոգայի հերոսների համար Հարավային Ամերիկայի թշնամական ու դաժան բնությունն է, որը մարդուն հալածում է թե՛ կատաղած շների, թե՛ բարձի մեջ ապրող արնախումների և թե՛ խավար անտառի տեսքով: Այստեղ դաժան իրականությունը համադրված է անբացատրելի, երբեմն ենթագիտակցորեն ստեղծվող ցնորքների ու երևակայությունների հետ: «Ինքնասպան նավերը» պատմվածքում տարօրինակ նավի տախտակամած բարձրացող ամեն ոք որոշ ժամանակ նավում գտնվելուց հետո իրեն ծովն է նետում ու չի փորձում լողալ անգամ…

Հեղինակ՝ Վահե Արսեն

newmag #48

Գրել կարծիք