Դաս՝ ապագա ժողովրդական երգիչներին

Դաս՝ ապագա ժողովրդական երգիչներին

1000 օրինակով տպագրված սկավառակը ԱՄՆ-ում է վաճառվել, բայց թվային տարբերակով հասանելի է երաժշտական կայքերում:

images
Հովհաննես Բադալյանի կատարումները Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում են: Դրանցից շատերը ժամանակի ընթացքում անհետացել են, բայց երգչի ընտանիքի նախաձեռնությամբ լավագույն 16 կատարումները հատուկ մշակում են անցել և տեղ գտել սահմանափակ քանակությամբ տպագրված սկավառակում: 1000 օրինակով տպագրված սկավառակը հիմնականում ԱՄՆ-ում է վաճառվում, բայց թվային տարբերակով հասանելի է երաժշտական կայքերում: Ձայնասկավառակի թողարկմանը զուգահեռ լույս է տեսել նաև Հովհաննես Բադալյանի գիրքը, որը կարծես դասագիրք լինի ապագա ժողովրդական երգիչների համար: Սկավառակի բրոշյուրում ներկայացրել են երգչի կյանքի հետաքրքիր դրվագներ ու պարբերականների անդրադարձներ:

Հեղինակ՝ Էմմա Հոռոփյան

newmag #51

 

Գրել կարծիք