Հովիկ Մուսայելյան. Դժբախտ է այն լավ մարդը, որ շրջապատված է միայն սրիկաներով

Հովիկ Մուսայելյան. Դժբախտ է այն լավ մարդը, որ շրջապատված է միայն սրիկաներով

«Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը իր շրջապատում լավ ու բարի մարդկան ու դավաճանների և սրիկաների մասին:

Աստծո շնորհը

Ներելու կարողությունը Աստծո շնորհն է: Եթե չես կարողանում ներել, վտանգավոր է: Աշխատանքում, ընտանիքում, ընկերական հարաբերություններում չներես` չես ունենա վստահության այն բաժինը, որն օգնում է գտնել տեղը հասարակության մեջ: Ներողամտությունն ամրապնդում է ընկերությունը: Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Եթե որևէ մեկն ընտանիքը չի համարում իր ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն կյանքում քիչ բաների է հասել: Ընտանիքում հաջողակ չլինելով՝ չես կարող լիարժեք լինել: Պետք է ներդաշնակ լինել այն միջավայրում, որտեղ արարում ես, ապրում ու աշխատում:

մնացած կյանքի առաջին օրը

Մենք՝ հայերս, ընտանեկան արժեքները վեր ենք դասում ամեն ինչից, շարունակում ենք հոգալ մեր երեխաների կարիքները, և մեր հոգատարությունը երբեմն վնասում է իրենց: Ծնողի համար երեխաները միշտ փոքր են, հոգատարության կարիք ունեն, բայց մի օր հասկանում ես, որ նրանք արդեն կայացած են, ու պետք չէ խառնվել նրանց կյանքին: Մենք փորձում ենք անընդհատ օգտակար լինել: Երբ երիտասարդ ես, ու կյանքն առջևում է, քիչ ժամանակ ես տրամադրում նրանց, իսկ երբ թոռնիկ է ծնվում, վերաարժեքավորում ես կյանքդ:

Թոռնիկը թուլություն է: Երեխայի հետ հարաբերություններում լրիվ ուրիշ մարդ ես դառնում:

Երեխայի ծնունդը հրաշք է, նրա հետ ես կապում բոլոր այն նպատակները, որոնք չես իրականացրել: Երիատասարդ տարիքում երբեք չես մտածում՝ ինչքան է մնացել, բայց մեծանալով ու իմաստնանալով՝ հասկանում ես, որ ամեն օրը մնացած կյանքի առաջին օրն է:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


անտարբեր մարդիկ

Բարդ կլինի ապրել, աշխատել, հարաբերվել՝ չվստահելով մարդկանց: Վստահությունն ամենակարևորն է մարդկային հարաբերություններում: Իհարկե, հիասթափություն ես ապրում, երբ զգում ես, որ երբեմն պետք չէր այդքան բացվել ու անկեղծանալ: Գնահատում եմ այն մարդկանց, ում վստահում եմ: Փորձում եմ հեռու մնալ մարդու անտարբեր տեսակից: Անտարբեր մարդուց վատ բան չկա:

Մեծերից մեկն ասել է՝ մի՛ վախեցեք ընկերներից, նրանք կարող են միայն դավաճանել, մի՛ վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, վախեցե՛ք անտարբեր մարդկանցից, որոնք կարող են ամեն ինչ անել:

2

դավաճանություն

Մենք շրջապատված ենք պոտենցիալ լավ ու բարի մարդկանցով, դավաճաններով, սրիկաներով: Երջանիկ է նա, ով իր կյանքի տարբեր փուլերում հանդիպում է լավ մարդկանց, որոնք ուժ ու լիցք են տալիս, ոգևորում: Դժբախտ է այն մարդը, որն իրականում լավ մարդ է, բայց նրան միայն սրիկաներ են շրջապատում: Հուլիոս Կեսարը պատրաստ էր թույն խմել ընկերոջ ու հավատարիմ մարդու դավաճանությունը չտեսնելու համար: Ու, այնուամենայնիվ, Կեսարը կյանքից հեռացավ դավաճանի ձեռքով:

համբերություն

Ինձ չճանաչողները կարող են կարծել, թե համբերատար եմ, բայց իրականում այդպես չէ: Գուցե իմաստության պակասն է պատճառը, շուտ եմ բռնկվում, այդ ժամանակ կարող եմ ասել բաներ, որոնց համար հետո զղջում եմ: Կուզեի ավելի համբերատար լինել: Հիշաչար չեմ:

Հարգում ես, հարգված ես, վստահում ես, քեզ են վստահում. սա է այն միջավայրը, որտեղ ինձ լիարժեք եմ զգում:

Միայնակ ոչնչի հասնել չես կարող: Այն կոլեկտիվներն են հաջողության հասնում, որոնք կենսափորձն ու երիտասարդության գիտելիքը համադրում են ընդհանուր օղակում:

Գրել կարծիք