Hyundai Santa Fe՝ ամենագնացների սիրահարների համար

Hyundai Santa Fe՝ ամենագնացների սիրահարների համար

«Euro NCAP» ընկերությունը «Hyundai Santa Fe»-ին շնորհել է 2013 թվականի ամենաանվտանգ մեքենայի կոչումը:

Ապրում եք հասարակ մեքենաների համար դժվարանցանելի վայրո՞ւմ: Կամ գուցե սիրում եք ընկերներով գնալ քաղաքից դո՞ւրս: Ուրեմն Ձեզ համար լավագույն տարբերակը «Hyundai Santa Fe»-ն է…

Hyundai Santa Fe 2

Հարմարավետ, մեծ ու ներկայանալի: Ամենագնացների սիրահարների համար այս խոսքերն ընդունելի են, օրինակ, «BMW»-ի կամ «Mercedes Benz»-ի համար: 2001-ին «Hyundai Santa Fe»-ն մտավ միջազգային շուկա: Մոդելի անվան ընտրության հարցում «Hyundai»-ում երկար չեն մտածել. Նյու Մեքսիկոյի մի քաղաքի պատվին են կոչել: Սկզբում քննադատներն ու օգտատերերը մեքենայի, մեղմ ասած, անհաջող տեսքի համար կոնստրուկտորներին ու դիզայներներին գամել էին անարգանքի սյանը: Բայց ժամանակի ընթացքում այն իր հարմարավետության շնորհիվ մեծ ճանաչում ու հարգանք ձեռք բերեց Միացյալ Նահանգներում: Ի դեպ, երկու խոսք՝ դիզայնի մասին:

?????????????????????

«Hyundai Santa Fe»-ն նման է «Hyundai Sonata»-ին: Հենց այս մոդելի հենքի վրա էլ հավաքվել է «Santa Fe»-ն: Ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկվել առջևի ու հետևի բամփերները, հետևի լուսարձակները և սրահի կոճակների ձևը: Բուն սրահը միայն ավելի հարմարավետ է դարձել: Ձևն ընդհանուր առմամբ դուրեկան է ստացվել. լայն նստելատեղեր` էլեկտրակառավարմամբ:

Hyundai Santa Fe

Իր կարճատև կյանքի ընթացքում «Hyundai Santa Fe-ն» հասցրել է պապ դառնալ: Փարիզի ավտոսրահում «Hyundai»-ն այս տարի ներկայացրել է «Santa Fe»-ի 3-րդ սերունդը: Սկզբում` 2012-ին, կազմվել է 5-տեղանոց ամենագնաց, իսկ այս տարվա ընթացքում վաճառքի է հանվել 7-տեղանոց տարբերակը՝ բնականաբար, ավելի մեծ շարժիչով: Առավելագույնը մեքենայի վրա եղել է 3,4 լիտր աշխատանքային ծավալով 6-մխոցային շարժիչ: Հենց սա է «Hyundai Santa Fe»-ն դասում ավելի բարձր, քան «BMW»-ներն ու «Mercedes Benz»-ները: Անվտանգության համար «Hyundai Santa Fe»-ն արժանացել է անհատական մրցանակների: «Euro NCAP» ընկերությունը «Hyundai Santa Fe»-ին շնորհել է 2013 թվականի ամենաանվտանգ մեքենայի կոչումը:

Հեղինակ՝ Ռոբերտ Գասպարյան

Գրել կարծիք