Im2Calories կօգնի որոշել լուսանկարի ուտեստի կալորիականությունը

Im2Calories կօգնի որոշել լուսանկարի ուտեստի կալորիականությունը

Google-ի արհեստական ինտելեկտը ճանաչում է պատկերները և որոշում մթերքի տեսակն ու կալորիականությունը:

im2caloriesGoogle-ը, թրենդից հետ չմնալով, փորձարկում է նոր նախագիծը: Im2Calories նախագիծը ճանաչում է լուսանկարի պատկերները, որոշում մթերքի տեսակն ու ուտեստի կալորիականությունը:

Եթե Հավելվածը սխալվում է, օգտագործողը կարող է ուղղումներ կատարել, ինչը կկատարելագործի համակարգի ալգորիթմը: Google-ը հավելվածի միջոցով օգտատերերին կառաջարկի նաև անհատական դիետաներ և կհուշի, թե որքան ժամանակ է պետք սպորտով զբաղվել` ավելորդ կալորիաներն այրելու համար: Նախագիծը նաև հրաշալի մոնիթորինգ է բժիշկների համար:

im2calories-google

Google-ն արդեն ձևակերպել է նախագծի արտոնագիրը: Այժմ բոլոր ալգորիթմները հետազոտման և վերամշակման փուլում են:

Գրել կարծիք