Օր, երբ տղամարդը հակված է դավաճանության

Օր, երբ տղամարդը հակված է դավաճանության

Բրիտանացի հետազոտողները պարզել են տղամարդու դավաճանության ճշգրիտ ամսաթիվը:

1650298Բրիտանացիները պնդում են, որ տղամարդիկ ավելի մեծ հավանականությամբ իրենց կանանց դավաճանում են հունվարի 7-ին: Ծանոթությունների կայքերում թրաֆիկի վերլուծությունը պարզել է, որ հունվարի 7-ն այն ամսաթիվն է, երբ դավաճանելու հավանականությունն ամենամեծն է:

Հետազոտողների կարծիքով` պատճառը միայն Ամանորից հետո լարվածությունը չէ: Կա նաեւ այսպես կոչված սեզոնային աֆեկտիվ խանգարումը: Դա ձմռանը մարդուն բնորոշ հոգեբանական վիճակ է, որը հանգեցնում է ընկճախտի: Մեծ Բրիտանիայում այս խանգարումը հանդիպում է յուրաքանչյուր 5-րդ բնակչի մոտ: Արդյունքում, մարդը դժգոհ է լինում սեփական կյանքից:

Բացի այդ, տարեսկիզբը զուգորդվում է նոր կյանքի կամ գոնե հարաբերություններում նոր փուլի ակնկալիքի հետ: Իսկ եթե ընտանիքում որոշ խնդիրներ կան, դրանք հենց տոներին են սրվում, որն էլ դրդում է ստեղծված իրավիճակից կտրվելու նպատակով ոչ խելամիտ արարքների:

Գրել կարծիք