Ներկայացվել է iPhone 6-ի համար ոչ ջրանցիկ պատյան-մարտկոց

Բոլոր պատյանները ջրի տակ փորձարկվում են անձամբ ընկերության կողմից։

jp-h2pro-blk_blk-ip_front-back-left-3qtr_2000pxMophie ընկերությունը iPhone 6-ի համար ներկայացրել է պատյան-մարտկոց, որը սմարթֆոնին պաշտպանելու է վնասներից և խոնավությունից։ Մոդելը ստացել է Juice Pack H2PRO անվանումը։ Այս մասին գրում bsmart.am-ը:

Քեյսը սմարթֆոնին պաշտպանում է կեղտից և փոշուց, ինչպես նաև ձյանից։ Բացի դրանից, այն նաև թույլ է տալիս խուսափել սմարթֆոնի վնասվածքներից՝ 2 մետր բարձրությունից ընկելու դեպքում։  Juice Pack H2PRO պատյանն ունակ է շուրջ 2 մետր խորության ջրի տակ մեկ ժամ iPhone 6-ին պաշտապանել խոնավությունից։

Պատյանի մեջ տեղադրված է 2750 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։ Պատյանի նախնական պատվերներ կարելի է կատարել արդեն այսօր՝ ընկերության պաշտոնական կայքից։ Պատյանի արժեքը կազմում է 129,95 ԱՄՆ դոլար։

Նշվում է նաև, որ բոլոր պատյանները ջրի տակ փորձարկվում են անձամբ ընկերության կողմից։

 

Գրել կարծիք