Իրանահայերի արշավախումբը Գորիսից ոտքով հասել է Ծիծեռնակաբերդ

Արշավախումբը ոտքով հաղթահարել է մոտ 250 կմ ճանապարհ:

12 իրանահայ արշավորդներ` Ռոզիկ Տեր-Ավանեսյանի գլխավորությամբ, Թեհրանից նախ մեքենայով ժամանել են Հայաստան` Գորիս, որտեղից ապրիլի 17-ին ոտքով ճամփա են ընկել դեպի Երևան: 250 կմ ճանապարհը ոտքով հաղթահարելով` խումբը նպատակ ունի այս կերպ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը և իրենց արշավական ընկերներին ևս ներգրավվել քայլարշավին:

«Այդ օրը գիշերը մենք հասանք Սիսիան և շաբաթ օրը Սիսիանից շարժվեցինք մինչև Սարավան և այնտեղ գիշերեցինք ու էլի առավոտյան շուտ ճանապարհվեցինք դեպի Եղեգնաձոր: Ճանապարհին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում ինձ ծանոթ անձնավորության խնդրանքով քահանան աղոթեց և օրհնեց ու գիշերը հասնաք Եղեգնաձոր: Նորից մտանք եկեղեցի ու նույն կերպով կարգադրել էին մեզ ծանոթներից մեկը, որ քահանան գար ու աղոթեր: Աղոթը միշտ մեզ հետ էր ամբողջ արշավի ընթացքում: Երեկ ճանապարհվեցինցինք դեպի Զանգակատուն, հետո այսօր հասանք Մասիս ու այդպես Երևան»,-newmag.am-ի հետ զրույցում նշեց խմբի ղեկավար Ռոզիկ Տեր-Ավանեսյանը:

Նրանք այս պահին շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգելու 1915 թվականի զոհերի հիշատակը:

Գրել կարծիք