Իրինա Թովմասյան. Հեքիաթից մինչև ռեմոնտ՝ iPhone-ով

Օրորոցային երգերի այլընտրանք է «Баю-бай» հավելվածը:

1247_10200833705519299_260730750_n

Ակտիվ է «Ֆեյսբուք»-ում, պասիվ` «Ինստագրամ»-ում:

Հայատառ համացանցի կողմնակից է:

«Angry Birds»-ում անցել է բոլոր աշխարհները:

Սմարթֆոնից ընթերցում է հանդ մեյդի մասին ամսագրեր:

heqiat.am կայքի հիմնադրի ընտանեկան սիրելի ապրանքանիշը «Apple»-ն է: Իրինայի գրպանի սարքը «iPhone 5»-ն է: Սմարթֆոնում գերիշխողը մանկական հավելվածներն են. այնքան են, ինչքան բավականացնում է սմարթֆոնի հիշողությունը: Երկու երեխաների մայրը փոքրիկներին գոհացնելու համար օրորոցային հավելվածների մի քանի տեսակ ունի: «Колыбельные». ռուսական այս ծրագրում տասնյակ երգեր են:

«Երեխային քնեցնելուց առաջ առանց սրա ինձ զգում եմ ոչ լիարժեք: Այս հավելվածում կա մի երգ, որ շատ ենք սիրում: Եթե նույնիսկ բալիկիս մոտ շատ ոգևորված վիճակ է, սա լսում է ու միանգամից հանգստանում է: Ես էլ զուգահեռ սովորում եմ երգել»:

Օրորոցային երգերի այլընտրանք է «Баю-бай» հավելվածը. այստեղ ծանոթ երգերը կարելի է համադրել բնության հանգստացնող հնչյունների հետ, ինչպես, օրինակ՝ անձրևի կամ օվկիանոսի ձայնի:

Գրել կարծիք