Տղամարդկանց նորաձևության անսպասելի նոր ուղղությունը

Տղամարդկանց նորաձևության անսպասելի նոր ուղղությունը

Գալյանը բախտ է ունեցել լինել «Florence Hometown of Fashion» միջոցառմանը, իսկ թե ինչ է նա Իտալիայից առանձնացրել ու կարևորել` հուշերի տեսքով:

Ֆլորենցիայում հունիսին «Florence Hometown of Fashion» խորագրի ներքո անցնում էին միջոցառումներ, որոնց ներկա լինելու բախտ ունեցա: Միջոցառումների լրջության և շքեղության մասին վկայում է այն փաստը, որ բացման արարողությանը Ստեֆանո Ռիչիի հրավերով ելույթ ունեցավ ոչ ավել, ոչ պակաս՝ Անդրեա Բոչելլին: Ի դեպ, ինչքան էլ տարօրինակ թվա, Ֆլորենցիայի օպերայի շենքն ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, չնայած հենց այս քաղաքում` Palazzio Pitti-ում է անցել պատմության մեջ առաջին օպերային ներկայացումը:

Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր ամբողջ աշխարհից: Նրանք ժամանել էին «Pitti Uomo»-ի և Ստեֆանո Ռիչիի հրավերով: «Florence Hometown of Fashion»-ի շրջանակում իրենց շնորհանդեսներն էին կազմակերպել խոշորագույն ապրանքանիշներ, որոնց փառահեղ պատմությունը սկիզբ է առել Ֆլորենցիայից՝ «Gucci»-ն, «Ferragamo»-ն, «Pucci»-ն, «Ermanno Scervino»-ն: Նույնքան հետաքրքիր էին իտալական «Vogue»-ի ֆոտոցուցահանդեսը, ժամանակակից նկարիչ Ֆրանցիսկո Վեզոլիի ցուցահանդեսը, որն անցնում էր 3 ոչ այնքան տուրիստական թանգարաններում:

newmag 52 3primt

Այս ամենը, իհարկե, շատ հետաքրքիր և տպավորիչ էր, բայց «Florence Hometown of Fashion»-ն ընդամենը շատ գեղեցիկ և համեղ «սոուս» էր 86-րդ «Pitti Uomo»-ի համար: Տղամարդկանց նորաձևության ամբողջ էլիտան հերթական անգամ հավաքվել էր մեկ վայրում՝ պարզելու, թե ինչով է ապրում ժամանակակից նորաձևությունը: Իսկ շնչում է այն սպորտային շիկով: Պատահական չէ, որ 86-րդ Pitti-ի կարգախոսը «Ping Pitti Pong» էր: Բացի նրանից, որ կրկին բոլորը չափից շատ գեղեցիկ և հնարքով հագնվել ու եկել էին, այս Pitti-ն հիշվեց մի քանի միջոցառումներով:



Նիկ Վուստերն արդարացիորեն համարվում է տղամարդկանց նորաձևության գլխավոր ոճի խորհրդանիշ: Նա ներկայացրեց իր կապսուլային հավաքածուն` հանրահայտ «Lardini» բրենդի համար: Եվս մեկ հետաքրքիր համագործակցության արդյունք ներկայացվեց Pitti-ի շրջանակում: Խոսքս Ֆարել Վիլյամսի հավաքածուի մասին է՝ «G-Star Raw»-ի համար: Բոլորը հիացած էին նաև դասասենյակի ոճով ձևավորված «Au jour le jour» ապրանքանիշի ցուցադրությունով: Pitti-ն այս անգամ հյուրընկալում էր կորեական նորաձևության ներկայացուցիչներին, որոնք սպասելի լավն էին:

Հիացած եմ մասնավորապես «Beyond Closet» ապրանքանիշով: Անվերջ կարելի է խոսել «Pitti Uomo» ցուցահանդեսին ներկայացված ապրանքանիշների և, իհարկե, անզուգական հյուրերի մասին, բայց այս ամռան իվենթի 2 կարևորագույն իրադարձությունները «Z Zegna» և «Marcelo Burlon» ապրանքանիշների նոր հավաքածուների ցուցադրություններն էին…

Z Zegna«Z Zegna»

86-րդ Pitti-ի գլխավոր հյուրը «Z Zegna»  նորաձևության տունն էր, որը ցուցադրեց 2015-ի գարուն-ամառ հավաքածուն: Ցուցադրության պոդիումը միակողմանի էր, այսինքն՝՝ հանդիսատեսը ոչ թե սովորականի նման երկու կողմից էր, այլ՝ միայն մեկ:

Մյուս կողմը փակ էր հսկայական կիսաթափանցիկ շղարշով: Ցուցադրության ավարտին այն նորովի լուսավորվեց, և հյուրերը ականատես եղան ուրբան ոճի պարային բեմադրության: Ի դեպ, ուրբանիզմի մասին. այն շատ կարևոր տեղ է զբաղեցնում «Z Zegna» ապրանքանիշի հավաքածուում: «Zegna»-ի հայտնի, անզուգական ձևվածքի կոստյումներին գումարվում էին սպորտային դետալները և ամենավերջին տեխնոլոգիաներով պատրաստված գործվածքները:

Այս հագուստը խոշոր մեգապոլիսների բնակիչների համար է, նրանց համար, ովքեր ապրում են չափազանց դինամիկ կյանքով: Կարծում եմ՝ գիտեք, որ «Z Zegna» ապրանքանիշի հագուստները ներկայացված են նաև Երևանում` «Rosie» մուլտիբրենդային խանութ-սրահում: Այնպես որ այս հավաքածուի նմուշներից մի քանիսը հաջորդ գարնանը կհասնեն նաև մեր քաղաք:

Marcelo Burlon«Marcelo Burlon»

Որպես Pitti-ի գլխավոր միջոցառում հայտարարված էր «Z Zegna»-ի ֆեշն շոուն, բայց ավելի «այլընտրանքային տրամադրություն ունեցող» հանդիսատեսը սպասում էր Մարչելո Բուրլոնի ցուցադրությանը, որը փակում էր ամառային «Pitti Uomo»-ն:

Բուրլոնը նոր սերնդի ամենավառ աստղերից է, դիզայներ, DJ և partymaker…  Օձերով զարդարված նրա շապիկները այնքան հայտնի դարձան, որ նույնիսկ mass market ապրանքանիշները սկսեցին կրկնօրինակել:

Բուրլոնի «Country of Milan» ապրանքանիշի շոուն սկսվեց խելահեղ մոտոշոուով, այնուհետև մոդելները, որոնց մեջ էին նաև էքստրեմալ սպորտաձևի ներկայացուցիչներ, ցուցադրեցին հավաքածուն: Այն ժամանակակից գոթիկայի, հիփ-հոփ մշակույթի, էքստրեմալ սպորտաձևերի համար նախատեսված հագուստի միքս էր, որը շատ ակտուալ է մեր օրերում:

Գրել կարծիք