Ջազի ֆեշն ժառանգությունը

Ջազի ֆեշն ժառանգությունը

Ջազային նորաձևության այն դետալների մասին, որոնք վստահորեն երբեք դուրս չեն գա նորաձևությունից:

Նույնիսկ մի փոքր տարօրինակ է, որ այն, ինչ նորաձև է եղել մոտ 100 տարի առաջ, մինչև այժմ պարբերաբար վերադառնում է և ոգեշնչում բոլորին: Վերջին անգամ դա կատարվեց մի քանի տարի առաջ «Great Gatsby» կինոնկարի շնորհիվ: Եվս մեկ անգամ ամբողջ աշխարհը խորասուզվեց 20-րդ դարի սկզբի ջազային էսթետիկայի մեջ: Ջազի ոսկե դարաշրջանը մեզ տվել է ոչ միայն երաժշտություն, այլև նորաձևության հզոր ուղղություն: Այս ոճն այնքան ինքնատիպ և արմատական է, որ արդեն մի քանի տասնամյակ չի կորցնում իր ակտուալությունը: 

Կառե սանրվածք

kare20-րդ դարի սկիզբը կանանց էմանսիպացիայի և տարատեսակ ձեռքբերումների ժամանակաշրջան էր, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև նորաձևության վրա: Կանայք նախ և առաջ ձերբազատվում են կանացիության խորհրդանիշից` երկար վարսերից:

Նոր ժամանակները պահանջում էին նոր սանրվածք: Կառեն հարմար է, պահանջում է ավելի քիչ խնամք և, ամենակարևորը, շատ նորաձև է: Կառեի աստղային ժամը կկրկնվի նաև 60-ականներին, և դրանից հետո երբեք չի լքի նորաձևությունը:

Այնուամենայնիվ, կառե սանրվածքի առաջին կրողները 20-ականների գեղեցկուհիներն էին և ջազային դիվաները:

 

Ջազային զգեստ

320-ականներին կանանց զգեստապահարաններում տեղի է ունենում իսկական հեղափոխություն: Պատմության մեջ առաջին անգամ զգեստները կտրուկ կարճանում են՝ հասնելով ծնկների մակարդակին:

Ջազային զգեստների մյուս ընդգծված առանձնահատկությունը գոտկատեղի գծի իջեցումն է:

Նոր սիլուետը նոր ժամանակների խորհրդանիշ է և ստեղծված է ազատ կնոջ համար:

Այս համաչափություններով զգեստներն այժմ կրկին շատ նորաձև են. այդ է վկայում նմանատիպ մոդելների առկայությունը ժամանակակից նորաձևության տների հավաքածուներում:

 

 

Դասական կոստյում

5Տղամարդու դասական կոստյումն իր ժամանակակից տեսքով ձևավորվել է 20-րդ դարի սկզբին՝ ջազի ոսկե դարաշրջանում:

Բաճկոնների, բաճկոնակների, փողկապների, թիթեռ փողկապների, բութոնիերների և այլ աքսեսուարների դասական համադրության ոսկե կանոնները ձևավորվել են ջազային հնչյունների ներքո:

Այդ պատճառով 20-ականների էլեգանտությունը մինչև այսօր չի կորցնում իր արդիականությունը և շքեղ հմայքը:

 

 

Մարգարտե վզնոց

6Մեկ կամ մի քանի շարք տարբեր երկարությամբ մարգարտե վզնոցները ջազի դարաշրջանի ամենացայտուն աքսեսուարներից են:

Մարգարտե վզնոցը նորաձև է դարձրել Կոկո Շանելը, իսկ ունիվերսալության շնորհիվ դրանք դարձել են ամենադասական և նորաձևությունից դուրս չեկող աքսեսուարներից մեկը:

Չնայած միշտ նորաձև լինելուն՝ մարգարտե վզնոցն ասոցիացվում է հենց 20-ականների ջազային նորաձևության հետ:

 

 

Ծոպեր

7Ջազային նորաձևության մեջ ևս մեկ վառ խորհրդանիշ՝ ծոպավոր զգեստ: Այս ինքնատիպ դետալը վերցված էր էթնիկ նորաձևությունից և հարմարեցված ջազի դարաշրջանի էսթետիկ պահանջներին:

Զգեստները ծոպերով զարդարված էին ամբողջովին կամ միայն ներքևի հատվածներում:

Ծոպերը լավագույն կերպով ընդգծում էին ջազային պարերի խելահեղ շարժումները: Ավելորդ է հիշեցնել, թե քանի անգամ են ծոպերը վերադարձել նորաձևություն , հատկապես որ այժմ դրանք կրկին խիստ նորաձև են:

 

 

Bow-tie

bowԹիթեռ փողկապները, անշուշտ, ջազային էսթետիկայի ամենավառ աքսեսուարն են: Դրանք վերջին տարիներին հիմնովին վերադարձան նորաձևություն: Այսօր bow-tie-ները մեր կյանքում իսկապես շատ են, այնքան շատ, որ հասցրել են դառնալ շաբլոնային և ձեռք բերել խեղկատակային իմիջ:

Թիթեռ փողկապ գնելիս միշտ հիշե՛ք, որ այս աքսեսուարը մեծ ոճի խորհրդանիշ է, և բոլոր տեսակի «հուշանվերային» hand made մոդելները պարզապես թյուրիմացություն են:

Ջազային էսթետիկան մեզ հիշեցնում է, որ իսկական թիթեռ փողկապը պետք է կապվի, ոչ թե լինի պարանի վրա: Խնդրում եմ միշտ հիշել սա:

 

 

Art Deco

art20-րդ դարի սկզբի արվեստի և ճարտարապետության ամենահզոր ուղղություններից մեկը ջազային նորաձևության հիմքում է: Սուպերսիմետրիկ երկրաչափական զարդանախշերը և մետաղագույն գամման այժմյան նորաձևություն են եկել 20-ականներից:

Նոր սերունդը սանրվածքը ակտիվորեն զարդարում է խոշոր ծաղիկներով՝ կրկնօրինակելով Լանա Դել Ռեյի ոճը: Լանան էլ կրկնօրինակում է ջազային դիվաների, մասնավորապես Բիլի Հոլիդեյի ֆիրմային սանրվածքի դետալը:

20-րդ դարի սկզբին կանայք հաճախ կրում էին գլխարկներ, որոնք զարդարվում էին դիմաքողով: Տեխնիկապես պարզ այս հնարքը առեղծվածայնության շտրիխ էր հաղորդում կնոջը: Դասական դարձած դիմացանցը կարծես երբեք չի կորցնի իր ակտուալությունը և նույնիսկ այսօր հաճախ դառնում է երեկոյան look-երի կարևոր մասը:

 

Գրել կարծիք