Ջոբս` գայթակղության կայսրություն

Ջոբս` գայթակղության կայսրություն

«Ոմանք տեսնում են հնարավորություններ, մյուսները փոխում են այդ հնարավորությունները»:

images

Ռեժիսոր` Ջոշուա Մայքլ Շտերն

Սցենարի հեղինակ՝ Մեթ Ուայթել

Գլխավոր դերերում՝ Էշթոն Քաթչեր, Դերմոտ Մարլունի, Ջոշ Գադ, Լուկաս Հաս

Երկիր՝ ԱՄՆ

Ժանր՝ կենսագրական դրամա

 

Տարվա ամենասկանդալային ու քննարկված ֆիլմը: Պրեմիերային կինոման հասարակությունն ու Սթիվ Ջոբսի երկրպագուները սպասում էին մեծ անհամբերությամբ: Ֆիլմը հավակնում էր դառնալ ռումբ` կինոթատրոններում ու կինովարձույթի սրահներում մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով մի քանի հարյուր միլիոն դոլար: Չեղավ: Ֆիլմը նախ հայտնվեց ամերիկյան, եվրոպական, հետո էլ՝ ռուսական կինոթատրոնների էկրաններին: Ջոբսին՝ Էշթոն Քաթչերի արտաքինով ու մատուցմամբ, ընկալեցին տարբեր կերպ: Մի մասը պնդում է, որ Էշթոնն անտանելի տաղանդավոր է և միակն էր, որ կարող էր Ջոբս խաղալ, մյուսները թե` ֆիլմ չէ, խայտառակություն է:

Jobs

Ֆիլմի նկարահանման ժամանակ Էշթոնը քիչ էր մնում առողջությունը կորցներ: Խիստ դիետա էր պահում, որպեսզի կառուցվածքով նմանվի Ջոբսին: Ահա ինչու հայտնվեց հիվանդանոցում ենթաստամոքսային գեղձի բորբոքումով: Սակայն Էշթոնը նույնիսկ հիվանդանոցում չհանգստացավ. սկսեց նայել Սթիվ Ջոբսի բոլոր հարցազրույցները` կերպարին ավելի հարազատ լինելու համար:

8,5 միլիոն դոլար բյուջեով ֆիլմի հիմքում Սթիվի Ջոբսի կենսագրությունն է: Մեթ Ուայթելն այն գրելիս նախ համաձայնեցրել է Ջոբսի ընտանիքի հետ, խոսել Ջոբսի ընկերների, խորհըրդակցել` Ահարոն Սորկինի հետ: Նրան կինոաշխարհը ճանաչում է «Սոցիալական ցանց» և «Նորություններ» ֆիլմերից: Ֆիլմը նաև համացանցում է: Ջոշուա Մայքլ Շտերնը չի բացահայտել, թե ինչ մրցանակաբաշխությունների ու կինոփառատոների է մասնակցելու «Ջոբս. գայթակղության կայսրություն» ֆիլմը:

Հեղինակ՝ Lուսին Մկրտչյան

newmag #45

Գրել կարծիք