Կարգին Հայկոն պատասխանել է Միքայել Պողոսյանի քննադատությանը

Նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3 միլիոնից ավել մարդկանց, ում դուր է եկել ֆիլմը:

hayk3

Կինոյի մասին օրենքն անհրաժեշտության մասին հրավիրված ասուլիսում դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը երեկ ասել էր, որ «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»: «Սուպեր Մամա» կինոկատակերգության սցենարի համահեղինակ, դերասան Հայկ Մարությանի` Կարգին Հայկոյի պատասխանը չի ուշացել: Նա իր ֆեյսբուքյան էջում այսօր անդրադարձել է Միքայել Պողոսյանի հնչեցրած քննադատությանը: Դերասանը մասնավորապես գրել է.

«Ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսութամբn մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է:  Իհարկե այս փաստերը ` մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել:) Այդ ցավը այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ առհամարական կերպով արտահայտվել «Սուպեր Մամա» ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:  Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է `փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»:

Գրել կարծիք