Ֆուտբոլի կենդանի լեգենդները Հայաստանում են՝ Խորեն Հովհաննիսյանի կողքին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այս ֆուտբոլիստները թե՛ խաղադաշտում, թե՛ կանաչ գորգից դուրս ընկերներ են, որոնք ֆուտբոլային մեծ տոն են կազմակերպելու:

Վետերան ֆուտբոլիստները Հայաստանում ենԼրագրողները սպասում են, աշխարհի լավագույն վետերան ֆուտբոլիստները Հայաստանում են ու հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղից առաջ հանդիպելու են իրենց հետ:

Այս ֆուտբոլիստները թե’ խաղադաշտում, թե’ կանաչ գորգից դուրս ընկերներ են ու միահամուռ ուժերով, մարտի 28-ին ֆուտբոլային մեծ տոն են կազմակերպելու:  ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստներն անկեղծանում են՝ զարմացած ու հիացած են:

– Պարզապես հիանալի է, որ հայերը նման մեծ միջոցառումներ են կազմակերպում: Խորեն Հովհաննիսյանը, գրեթե բոլորի կարծիքով` լավագույններ էր: Իհարկե, Արկադի Անդրիասյանն ու Էդուարդ Մարկարովը կարող են ասել, որ լավագույններն են, բայց… , – ասում է Եվգենի Լովչեվն ու ժպտում:

Խորհրդային միության ֆուտբոլային վառ աստղերից մյուսը` Անատոլի Բիշովեցը վերհիշում է ԽՍՀՄ հավաքականի մյուս հայ վարպետներին.

– Հիշում եմ` Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլ էր խաղում, իսկ ես դեռ երեխա էի: Հիանալի հիշողություններ են մնացել Խորեն Հովհաննիսյանից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար իսկական պատիվ էր Անդրիասյանի, Իշտոյանի, Մարգարովի հետ խաղալը: Էլ չեմ ասում` նրանց փոխարինելը: Լավագույններից լավագույնը լինելը չափազանց դժվար է, իսկ Խորեն Հովհաննիսյանը հենց այդպիսին է:

Ռուսական ֆուտբոլի վետերան հարձակվող Վալերի Գազաեւն էլ չի կարողանում զսպել իր հիցմունքը, թե որքան են Խորենի հայրենակիցները սիրում նրան.

DSC_0345– Նա մեծագույն ֆուտբոլիստ է, որն աներեւակայելի տեխնիկա ուներ: Հիշում եմ` նրա մասնակցությամբ Ֆրանսիայի հետ հանդիպումը: Այսօր մեծ սիրով եմ ժամանել Երեւան` շնորհավորելու իմ լավ ընկերոջը: Ովքեր ճանաչում են Խորենին` լավ գիտեն, թե ով է նա, ինչ օրինակ է երիտասարդ խաղացողների համար: Հաճելի է տեսնել, թե այստեղ որքան են սիրում նրան:

Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Լեոնիդ Բուրյակը մինչեւ այսօր հիշում է հավաքականում անցկացրած տարիները:

– Նա միշտ իր անփոխարինելի տեղն ուներ դաշտում: Հովհաննիսյանն առաջին կարգի աստղ էր, – ասում է Լեոնիդ Բուրյակն ու խոստանում՝ ընկերոջ համար անմոռանալի է դարձնելու ԽՍՀՄ եւ Աշխարհի հավաքականների հանդիպումը:

Խորեն Հովհաննիսյանն իր ընկերներին միանում է մի փոքր ավելի ուշ…

.. ու Եվգենի Լովչեւվն առաջարկում է խմբով լուսանկարվել:

Վետերան ֆուտբոլիստները Հայաստանում ենԼրագրողների հարցերին պատասխանելու էստաֆետը փոխանցվում է Աշխարհի հավաքականի ֆուտբոլիստներին: Խրիստո Ստոիչկով, Իվան Սամորանո, Վենսան Կանդելա, Պաոլու Ֆերեյրա եւ Ալդաիր: Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Ռոմայի նախկին ֆուտբոլիստ Վենսան Կանդելան լավ տեղյակ է աշխարհի հայերի մասին: Անկեղծանում է ՝ մեծացել է Շարլ Ազնավուրի երգերով ու խաղացել Ջորկայեֆի հետ:

Իվան Սամոռանոն նախկինում խաղացել է Մադրիդի «Ռեալ»-ում, Խրիստո Ստոիչկովն էլ` «Բարսելոնա»-ում: Լրագրողները հետաքրքիր է՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղի ժամանակ հակամարտությունը չի՞ խանգարի իրենց:

– Իհարկե, «Ռեալ»-ը եւ «Բարսելոնա»-ն ֆուտբոլի պատմության 2 ամենաուժեղ ակումբներն են, սակայն այն, որ մենք խաղացել ենք այդ ակումբում, չի խանգարի մեզ, քանի որ մենք վաղը խաղալու ենք հատուկ հայ ժողովրդի համար, – ասում է Իվան Սամոռանոն:

– Մեզ հիանալի հանդիպում է սպասվում: Մենք ընկերներ ենք ու այս խաղին խաղադաշտ ենք դուրս գալու` մոռանալով բոլոր հակամարտությունները, – իր հերթին հավելում է Խրիոստո Ստոիչկովը:

Պորտուգալացի Պաուլու Ֆերեյրան երկրորդ անգամ է Հայաստանում:  Առաջին անգամ 2007-ին էր՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում էր այստեղ: Այս անգամ եկել է՝ իսկական տոն պարգեւելու ֆուտբոլասերներին:

Վետերան ֆուտբոլիստները Հայաստանում ենԲրազիլացի Ալդաիրի համար էլ սա նոր ընկերներ գտնելու հիանալի առիթ է.

– Ուրախ եմ, որ այսքան շատ ընկերներ եմ տեսնում այստեղ: Տպավորություններս միայն լավն են: Հայերը լավ մարդիկ են, երկիրն էլ բաց է ու հյուրընկալ: Ձգտելու ենք գեղեցիկ խաղ ցուցադրել:

Հանդիպման կազմակերպիչները վերջում տեղեկացնում են, որ բրազիլացի Ռոբերտո Կարլոսը, ցավոք, չի մասնակցի Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային հանդիպմանը, քանի որ գործող գլխավոր մարզիչ է ու պետք է իր թիմի կողքին լինի:

Հեղինակ՝ Գրիգոր Ավետիսյան

 

 

Գրել կարծիք