«Կինոտավր 2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին

«Կինոտավր 2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին

«Սիրո մասին» ֆիլմը մի քանի նովելների ժողովածու է:

anna

«Կինոտավր 2015»-ում ռուսական հայտնի կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասել ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմին:

«Սիրո մասին» ֆիլմը մի քանի նովելների ժողովածու է, որոնց գլխավոր և միացնող թեման ամենազոր սերն է:

mk.ru կայքը գրում, որ հայազգի ռեժիսորի ֆիլմում խաղացել են ռուսական կինոմատոգրաֆիայի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդրա Բորտիվը և ուրիշներ:

«Ինձ համար սա շատ կարևոր մրցանակ է, քանի որ ես առաջին անգամ և հասկանոլվ այս ֆիլմը ստեղծել եմ հանդիսատեսի համար, մեծ կինովարձույթի համար»,- ասել է Աննա Մելիքյանը մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար:

 

Գրել կարծիք