Նաստասյա Կինսկին Երևան կժամանի այսօր գիշերը

Նաստասյա Կինսկին Երևան կժամանի այսօր գիշերը

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

NastassjaKinski_2449104k

Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին իր ներկայութամբ պատվելու է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնը: Նա այս գիշեր կժամանի Երևան:

Դերասանուհին փառքի հասավ նկարահանվելով Ռոման Պոլանսկու, Վիմ Վենդերսի, Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի և այլոց ֆիլմերում:

Գերմանացի դերասանուհին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: Հաջորդ տարի Ռոման Պոլանսիկին նրան վստահեց «Թես» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը: «Թեսը» բրիտանացի նովելիստ Թոմաս Հարդիի «Տեսսը Դէրբերվիլների տոհմից» դասական վեպի էկրանավորումն է: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` Օսկարի վեց անվանակարգից հաղթելով երեքում: Պոլանսկու խորհրդով Կինսկին նաև դերասանական հմտություններ ձեռք բերեց հայտնի դերասան Լի Ստրասբերգի մոտ: Դերասանուհին առաջին հոլիվուդյան ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով» ռոմանտիկ մյուզիքլն էր: Նույն տարում Կինսկիի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էկրան բարցրացավ` Փոլ Շրեդերի «Կատու մարդիկ» էրոտիկ թրիլլերը:

1981-ին հայտնի ամերիկացի ֆեշն լուսանկարիչ Րիչարդ Ավեդոնը Կինսկիիին նկարեց` վագրապիթոնը մերկ մարմնին փաթաթված: Լուսանկարի թողարկումից հետո այն հայտնի դարձավ և հաստատեց Կինսկիին որպես սեքս խորհրդանիշ:

Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննի բազմաթիվ մրցանակների առժանացավ: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղաց նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեկանները» ֆիլմում:

Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակեց հանդես գալ ֆիլմորում սակայն վերջին տասնամյակում Կինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝ վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար» (2013) կինոնկարները:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը.

«Թես» Ռոման Պոլանսկի

«Փարիզ, Թեքսաս» Վիմ Վենդերս

«Մարիայի սիրեցյալները», Անդրեյ Կոնչալովսկի

Գրել կարծիք