Համբույրի այբուբենը

Հիշե՛ք՝ համբույրը, որը զուգակցվում է սիրով ու քնքշանքով, բոլորովին այլ է, քան տեխնիկական համբույրը:

imagesՀամբույրի մասին մարդկանց մեծ մասն առաջին պատկերացումները կազմում է ֆիլմերից, գրքերից, գովազդային հոլովակներից: Համբույրի այբուբենը յուրացնելու համար կօգնեն մեր խորհուրդները:

Եվ այսպես`

1. Համբույրի համար գրավիչ շնչառություն

Սա միայն գովազդային կարգախոս չէ: Այս գործում շնչառությունը, իրոք, կարևոր է: Ցանկալի լինելու համար հետևե՛ք ատամների մաքրությանը: Սնվելուց հետո ջրով ողողե՛ք բերանը և, ամենակարևորը, մաքրե՛ք նաև լեզուն: Երբ այն ազատվի բակտերիաներից, շնչառությունը, իսկապես, ավելի թարմ կդառնա:

    2. Զգոնություն

Եթե ցանկանում եք վարպետության հասնել համբույրի արվեստում, սովորե՛ք զգոն լինել զուգընկերոջ արձագանքների հանդեպ: Եթե նա ձանձրացող տեսք ունի, վախեցած է, ուրեմն Ձեզ չի հաջողվել գրավել նրան: Եթե նա կարմրում է, քրտնում, ժպտում կամ ճչում հաճույքից, ուրեմն Դուք հասել եք ցանկալիին: Պետք է սովորել գրքի պես կարդալ զուգընկերոջ զգացմունքերը:

  скачанные файлы  3.Հեռավորությունը կարևոր է

Ձեզ կարող է թվալ, թե գտնվում եք շփման ինտիմ տարածքում, մինչդեռ զուգընկերոջ համար դա ընդամենն ընկերական շփման տարածք է: Երբեք մի՛ փորձեք համբուրել աղջկան, եթե նա գտնվում է այնքան հեռու, որ չեք կարող ափով դիպչել նրան:

     4. Պրակտիկա

Պետք չէ վախենալ անփորձությունից: Եթե ամաչկոտ եք ու կաշկանդվում եք առաջին քայլից, հիշե՛ք՝ Ձեր բարդույթների մասին միայն Դուք գիտեք: Կարող եք բարդույթը հաղթահարել` այդ թեմայի շուրջ խոսելով ընկերների հետ: Բայց ամենից կարևորն այս գործում փորձառությունն է: Մի՛ շտապեք այդ փորձառությունը ձեռք բերել առանց զգացմունքի: Հիշե՛ք՝ համբույրը, որը զուգակցվում է սիրով ու քնքշանքով, բոլորովին այլ է, քան տեխնիկական համբույրը:

 

Գրել կարծիք