«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը բացեց Նատալիա Կուդրյաշևայի «Հերոս պիոներներ» ֆիլմը

Այժմ արդեն 30-ը բոլորած՝ նրանք բախվում են մի նոր իրականության, ուր տեղ չկա հերոսական արարքների համար:

pioneri-geroi-v-afishe-iyunya-odin-iz-luchshih-otechestvennih-filmov-goda-1482-488

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր ազդարարվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մեկնարկը: «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով ոչ մրցութային ծրագիրն առանձնանում է նրանով, որ այս տարի ծրագրին մասնակցում են Երևանում կազմակերպված ՅՈւՆԵՍԿՕ-ի սիմպոզիումին մասնակից երկրներից ներկայացված ֆիլմեր: Այս ծրագիրը բացվեց ռուս ռեժիսոր Նատալիա Կուդրյաշևայի «Հերոս պիոներներ» ֆիլմի ցուցադրությամբ: Այս տարի ՌԱՍ-ն անցկացվում է Մշակույթի նախարարության հետ:

1987 թվական: Օլգան, Կատյան և Անդրեյը պատրաստվում են ընդունվելու պիոներների շարքերը: Նրանք կդառնան Խորհրդային Միության վերջին պիոներները: Այժմ արդեն 30-ը բոլորած՝ նրանք բախվում են մի նոր իրականության, ուր տեղ չկա հերոսական արարքների համար:

Յուեսնկոյի սիմպոզիումի մասնակից երկրների ֆիլմեր են` Վրրաստան, Տաջիկիստան, Ղազախստան, Թուրքիա:

Կուդրյաշովայի հերոս պիոներներ դեբյուտային ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինալեում: Ոսկե Ծիրանը ռուս ռեժիսորի երկրորդ կինոփառատոնն է:

Մրցանակներ

Մրցանակ լավագույն ընթացիկ աշխատանքի համար,  Les Arcs եվրոպական ԿՓ, Ֆրանսիա, 2014, Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի դիպլոմ, Կինոտավր, Սոչի, Ռուսաստան, 2015

Գրել կարծիք