Աշխարհի լուսանկարիչներն արձագանքում են սիրիացի 3-ամյա փոքրիկի մահվանը

Աշխարհի լուսանկարիչներն արձագանքում են սիրիացի 3-ամյա փոքրիկի մահվանը

3-ամյա սիրիացի փոքրիկ երեխայի լուսանկարը դարձել է համաշխարհային միգրացիոն ճգնաժամի սիմվոլ, իսկ իլուստրացիոն բազմաթիվ նկարներ`որպես պաստառներ, տարածվում են համաշխարհային մամուլի էջերում:

3-ամյա սիրացի փոքրիկը` Այլան Քուրդը, 5-ամյա եղբոր և մոր հետ փորձել էր Սիրիայից նավով Միջերկրական ծովով հասնել հունական Կոս կղզի: Փոքրիկի հայրը զինվորական է, Կոբանի քրդական թաղամասից, իսկ ընտանիքից որոշ հարազատներ տարիներ առաջ գաղթել և բնակություն են հաստատել Կանադայում` Վանկուվերում:

 

CN-DLgiUAAA4BVu 11949323_1526963090859520_5946789675502679707_n (1) 11953041_409698482568338_2571744163602899012_n CN6RSmsW8AAckTG CN7E9uUU8AA6pWd CN8bwsDUYAAN0rL CN9EailU8AAXBuw CN907JSUwAATu69

 

 

 

 

 

 

CN6SbnTUsAAigI8

CN-FQqmUkAAtBXk

 

 

 

 

Ըստ որոշ լուրերի, Կանադական միգրացիոն գործակալությունը այս ընտանիքին մերժել է տրամադրել ներգաղթյալների համար նախատեսված G5 տեսակի մուտքի վիզա, որի հետևանքով էլ ընտանիքը որոշել է գնալ այդ քայլին և երեխաների հետ Կանադա հասնել` հաղթահարելով ջրային սահմաններ:

enhanced-19818-1441267206-1

11032627_479326115562971_2397993633066182918_n

 

Ամբողջ աշխարհն արձագանքում է այս դեպքին, իսկ հազարավոր լուսանկարիչներ երեխային նկարում են` մատիտներով, ջրաներկով ու տարածում այն սոցիալական ցանցերում` որպես միջրացիոն ճգնաժամի խորհրդանիշ:

 

 

Գրել կարծիք