Կառլովի Վարիի կինոփառատոնում տեղի կունենա 7 համաշխարհային և 6 միջազգային պրեմիերա

Հայտնի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 3-ից 11-ը:

688-dagmar-havlova

Այս տարի Կառլովի Վարիի փառատոնի շրջանակներում, ինչպես տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը,  տեղի կունենան 7 համաշխարհային և 6 միջազգային պրեմիերա: Դրանց թվում են Բեռլինի փառատոնի մրցանակակիր Դիտրիխ Բրյուգգեմանի, ռումինացի ռեժիսորներ Անկա Դամիանի և Ֆլորիան Շերբանի, ինչպես նաև իտալացի Ֆերդինանդո Չիտո Ֆիլոմարինոյի կինոնկարները: Հայտնի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 3-ից 11-ը:

kinoashkharh.am կայքը գրում է, որ փառատոնի հոբելյանը, կազմակերպիչներից բացի, հրավիրվել են նշելու նաև նշանավոր աստղեր: Կամիր գորգով կանցնեն Ռոբերտ դե Նիրոն, Շերոն Սթոունը, Ջոն Տրավոլտան, Հելեն Միրրենը և Մել Գիբսոնը:

Ծրագիրը հրապարակելիս կազմակերպիչներն ուրախությամբ նշել են, որ այս տարի  մրցանակի համար պայքարողների միջին տարիքը չի անցնում 39-ից:

Գլխավոր մրցանակի համար պայքարելու են նաև վավերագրողներ Մարցին Կոշալկան և Դանիել Դենչիկը, որոնք ներկայացնելու են իրենց առաջին խաղարկային ֆիլմերը: Առաջինի «Կարմիր սարդը» ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, իսկ Դենչիկի «Ոսկե ափը» պատմական ֆիլմ է եվրոպական գաղութարարության թեմայով:

Ֆիլոմարինոն ներկայացնելու է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Անտոնիան», որը պատմում է իտալացի բանաստեղծուհի Անտոնիա Պոցցիի մասին:  Դամիանը  ցուցադրելու  է «Կախարդական սարը», որը դրամա է ալպինիստ ու լուսանկարիչ Ադամ Յաշեկ Վինկլերի մասին, իսկ Շերբան, Բեռլինում տարած հաղթանակից 5 տարի անց (նրա «Եթե ուզենամ սուլել, կսուլեմ» ֆիլմն արժանացել է «Արծաթե արջի» և Ալֆրեդ Բրաուերի մրցանակի), Կառլովի Վարիում  ներկայանալու է «Բոքս» դրամայով, որը 19-ամյա տաղանդավոր բռնցքամարտիկի և նրա հարաբերությունների մասին մոր և հմայիչ դերասանուհու հետ:

Չեխիան ներկայացնելու են ռեժիսորներ Սլավեկ Հորակը («Տնային խնամք») և Յան Պրուշինովսկին («Օձ եղբայրներ»): Մրցակիցների մեջ է նաև ուկրաինացի ռեժիսոր Եվա Նեյմանը («Երգ երգոց»):

Փառատոնի «Արևմուտքից Արևելք» ծրագիրը բացվելու է Թոմաշ Մելնիկի «Ճանապարհորդություն դեպի Հռոմ» չեխ-լեհական ֆիլմով: Նույն ծրագրի շրջանակներում ներկայացվելու է նաև ղրղըզ ռեժիսոր Միրլան Աբդըկալիկովի «Սուտակը»:

 

Գրել կարծիք