Լեսլի Թորնթոն․ Կանանց դերը լրագրության մեջ չունի որևէ սահմանափակում

Լեսլի Թորնթոն․ Կանանց դերը լրագրության մեջ չունի որևէ սահմանափակում

Արիզոնայի պետական համալսարանի Լրագրության և զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոսը newmag-ին պատմել է կարևորի մասին, թե ո՞րն է ժուռնալիստիկայի ոսկե կանոնը։

texekanq-leclie1Լրագրության մեջ փաստերն ակնհայտորեն կարևոր են, սակայն ինձ համար դրանք պատմությունը հասկանալու կամ հայտնելու սկզբնափուլն են: Կան արագ և դանդաղ փաստեր: Ո՞վ է հաղթել ընտրություններում: Սա արագ փաստ է: Ո՞վ է հաղթում, և ո՞վ է տուժում ընտրությունների ժամանակ: Սա դանդաղ փաստ է և կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում:

Երկրորդ կարևորը… Լրագրության մեջ կարևոր է միշտ լսել, սովորել և հարց տալ, հատկապես ինքդ քեզ: Լրագրողի համար կարևոր է հրապարակելուց առաջ լավ ընկալել համատեքստը:

Ես ունեմ իմ կանոնները՝ հարգել, օգնել ուրիշներին և թեթև վերաբերվել այլոց:

Խոստումը կարևոր է մարդկանց, նաև լրագրողների համար: Կարծում եմ՝ այստեղ խոսքը վստահության մասին է, որը ներառում է խ ոստումը պահելը: Սոցիալական մեդիայի ժողովրդականության աճը, հատկապես դրանում նորությունները տարածելը վկայում է վստահության աճի մասին: Մենք ցանկանում ենք ձեռք բերել նոր գիտելիքներ, որովհետև օգտվում ենք վստահելի աղբյուրից՝ անկախ նրանից, թե նորությունը տարածել է ընկե՞րը, թե՞ լրատվական գործակալությունը: Եթե այդ աղբյուրը անվստահելի լինի, ապա ընդհանուր օգտագործման տիրույթից օգտվողները հեշտությամբ կիմանան այդ մասին:

Խոստումը ճիշտ տեղեկություն տրամադրելն է: Պարտադիր չէ, որ այն լինի ապացուցված, բայց այն գոնե պետք է ապ ահովի ճշմարտացիության խոստումը:


Տես նաև.


Լրագրության մեջ և կյանքում ատում եմ… անհանդուրժողականությունը: Սակայն անգամ այդ եզրույթն է հակասական, քանի որ ատելությունը ինքնին անհանդուրժողականություն է: Այսպիսով՝ ես կասեմ, որ ատում եմ կոպիտ անհամբերությունը և ատում եմ այն պ ատճառով, որ այն սահմանափակում է գիտելիքը և զսպում կարեկցանքը:

Կանանց դերը լրագրության մեջ և կյանքում չունի որևէ սահմանափակում…

Գրել կարծիք