Լևոն Ջուլֆալակյան. Կյանքի 50 կանոնները

Լևոն Ջուլֆալակյան. Կյանքի 50 կանոնները

Ըմբշամարտիկ և օլիմպիական չեմպիոնի մոնոլոգը՝ ընտանիքի և սպորտի մասին:

50 տարիների ուրախությունը

Ճիշտ եմ ապրել այսքան տարի: Գոհ եմ ապրածս ամեն մի օրից: Ուզում եմ շարունակել այնպես, ինչպես ապրել եմ: Ինձ համար բոլոր օրերս հետաքրքիր են եղել: 50 տարիների ամեն մի րոպեն, ամենի մի վայրկյանը հիշելիս միայն դրական էմոցիաներ եմ ապրում: Եղել են դժվարություններ, բարդություններ, բայց դա բնական է. տրված են, որ մարդը հաղթահարի:

50 տարիների պայքարը

Ըմբշամարտ բառացիորեն նշանակում է պայքար: Մարդը ծնված օրից պայքարում է մինչև կյանքի վերջին օրը: Ես ընտրել եմ պայքարը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Առանց պայքարի անհետաքրքիր կլիներ կյանքս: Չեմ պատկերացնում, որ մի օր ինչ-որ մի դժվարություն հաղթահարելու բան չունենամ:

50 տարիների ձեռքբերումը

Գենետիկորեն նպատակասլաց ու աշխատասեր եմ: Մեծամտություն չէ: Ծնողներիս եմ պարտական: Լավ են դաստիարակել: Սպորտում կան աստիճաններ, որ պետք է բարձրանալ: Կարողացել եմ հասնել ամենավերին աստիճանին՝ օլիմպիական չեմպիոնության: Դա իմ աշխատասիրության, ձգտման արդյունքն էր: Կյանքը մինչև Օլիմպոս ու կյանքը Օլիմպոսից հետո ինձ համար չի փոխվել: Պատասխանատվութունն է մեծացել, աշխատանքն է շատացել:

50 տարիների ընկերները

Մարդը հարուստ է իր ընկերներով: Այդ առումով հարուստ մարդ եմ: Լավ ընկերներ ունեմ, լավ բարեկամներ ու հարազատներ: 50 տարիների ընթացքում ճիշտ մարդկանցով եմ շրջապատված, դրանով եմ ամենաշատը հպարտանում:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


սպորտից անդին

Սպորտ և ընտանիք. մեկը մյուսին լրացնում է: Բայց եկել է մի պահ, որ ակտիվ սպորտը ավարտվել է, իսկ ընտանիքը՝ շարունակվել: Ամեն ծնող չէ, որ կարող է հպարտանալ իր երեխաներով: Տղաներս իմ ամենամեծ հպարտութունն են, ավելի, քան օլիմպիական ոսկին: Լավ ընտանիք ունեմ:

շարունակելի

Ինչո՞վ պետք է զբաղվեի, որ շարունակեի օգտակար լինել: Մարզչական գործն իմ կյանքի ևս մեկ ճիշտ ընտրությունն էր: 15-16 տարի է՝ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն եմ: Օգտակար եմ եղել երկրիս: Պատվով եմ կատարել գործս ու պատիվ եմ բերել ոչ միայն ինձ, նաև երկրիս, մեր հավաքականին, հայկական սպորտին: Պատրաստել եմ լավ երիտասարդներ, լավ մարդիկ, լավ սպորտսմեններ:

ապրելու կանոն

Մարդ պետք է կարողա ճիշտ ապրել Աստծո տված ժամանակահատվածը: Մարդ պետք է ձգտի լավ, բարեկեցիկ ապրել, երկար ապրել, որովհետև հետաքրքիր է կյանքը: Ու երբ ժամանակը գա, վեջը մոտենա, հայացք գցի անցյալին, միայն ժպտա:

50 տարիների խորհուդը

Երբեք վատ բան մի՛ արա: Չի կարելի մարդ սպանել, չի կարելի գողություն անել, չի կարելի պատերազմ սկսել, չի կարելի մարդու տուն քանդել… «Չի կարելի վատ բան անել» ասելով՝ հասկանում եմ շատ «չի կարելի»-ներ: Եթե կարող ես օգտակար լինել, եղի՛ր օգտակար. եթե չես կարող, մի՛ խանգարիր մյուսներին:

Julfalakyanբարեկեցիկ կյանք

Փողը պետք է մարդուն, որ լավ ապրի: Անբնական է, որ մարդը չի ձգտում բարեկեցիկ կյանքի: Մենք բոլորս ուզում ենք լավ տուն ունենալ, լավ մեքենա, լավ շրջագայենք, լավ ապրենք: Փողը սրա համար է կարևոր: Փողը լավ բան է լավ մարդու ձեռքին: Կեղտոտ ճանապարով փող աշխատողներն են փողը կեղտոտում:

Հայաստանում

Շատ բան կա փոխելու: Ես կուզեի, որ մեր ժողովուրդը քիչ հոգսեր ունենա: Կենցաղային հոգսեր, որոնք 21-րդ դարում անընդունելի են: Կուզեի, որ մարդիկ չմտածեն՝ ինչպես են լույսի փողը մուծելու, ջրի վարձը տալու, երեխաներին ուսման տալու: Թող մարդկանց հոգսը լինի լավ վայրում հանգստի համար գումար հավաքելը: Սա միայն պետության հարցը չէ: Շատ բան էլ մեզնից է կախված՝ անհատներից: Պետք չէ հույսը դնել ուրիշի վրա. ամեն ինչ քո ձեռքում է:

Աստծուն կասեի

Մարդկանց այնքան խելք ու շնո՛րհք տուր, որ ամեն անգամ իրար տեսնելիս ժպտան, իրար լավը ցանկանան: Ամբողջ աշխահում մեկը մյուսի վրա է հարձակվում, մեկի բենզինը, մյուսի գազը: Բոլորն իրենց շահի հետևից են ընկած: Աստծվա՛ծ, բարի մարդկանց խե՛լք տուր, չար մարդկանց էլ տա՛ր մի չար տեղ, իրար միս ուտեն, իրար վերացնեն:

Գրել կարծիք