Պիցցայի առաքման ծառայությունը փրկել է ընտանիքի կյանքը

Կինը փրկվել է՝ պիցցա պատվիրելով:

Untitled

Ֆլորիդայում գործող «Pizza Hut»-ի առաքման ծառայությանը հաջողվել է արագ կողմնորոշման արդյունքում փրկել մի ամբողջ ընտանիքի կյանք: Դեպքը պատահել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Ամուսնալուծված կինը, ով խնամում է երկու անչափահաս երեխաների և ապրում նոր բոյֆրենդի հետ, հանկարծակի դարձել է ոչ պաշտոնական ամուսնու զոհը:

Էթհան Նիկերսոնը պատանդ է վերցրել ընկերուհուն, հետո նրան ստիպել դպրոցից ևս առանց բղավոցների և հանգիստ վերցնել երեխաներին և տուն վերադառնալ, որտեղ դանակով սպառնացել է վերջ տալ բոլորի կյանքին:

Կինը ամեն կերպ խնդրել է դադարեցնել սպառնալիքները, բայց ապարդյուն: Վերջին վայրկյանին նա համոզել է ընկերոջը, գոնե, երեխաների համար պիցցա պատվիրել և օգտվել սմարթֆոնից: Առաքման հայտը տալիս նա մեկնաբանությունների տակ հասցրել է գրել հետևյալը. “Please help. Get 911 to me”  և “911hostage help!”: Առաքման աշխատակիցը արագ կողմնորոշվել է՝ ճանաչելով ամենօրյա հաճախորդ կնոջը և օգնության կանչի մասին տեղյակ պահել տեղի ոստիկանական բաժանմունքին:

Theguardian-ը փոխանցում է, որ դեպքի վայր ժամանած շերիֆին հաջողվել է բանակցությունների արդյունքում կնոջն ու երեխաներին անվտանգ դուրս բերել տանից: Ըստ նախնական վարկածի, տղամարդը եղել է թրմանյութերի ազդեցության տակ:

 

Գրել կարծիք