ԵՂԻՑԻ ԼՈՅՍ

ԵՂԻՑԻ ԼՈՅՍ

Լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի մտահաղացումն այս անգամ իրականացավ լուսագրաֆիկայի միջոցով, մի թրենդ, որով և դժվար է լուսանկարելը, և նորաձև:

Լուսագրաֆիկան (light graphic կամ light painting) լուսանկարչության ոճ է, լույսով նկարելու ժամանակակից տեխնիկա: Լուսանկարչական սարքը տեղադրվում է եռոտանու վրա՝ ամբողջովին մութ սենյակում: Պետք է միացնել սարքի «երկարատև պահում» ռեժիմը և ֆոտոապարատի համար «տեսանելի տիրույթում» լապտերներով «նկարել» պատկերներ: Լապտերի դեր կարող են կատարել կենցաղային լուսասարքերը, որոնք ունեն լուսադիոդ կամ հալոգեն լամպ: Լուսագրաֆիկայով արված ֆոտոպատկերում կհայտնվի միայն այն, ինչի վրա ուղղված է եղել լույսը:

Լուսագրաֆիկան ունի ստատիկ և դինամիկ մեթոդներ: Ստատիկ միակոմպոզիցիա ստանալու համար պետք է օբյեկտը լույսով «եզրագծել» բոլոր կողմերից: Ստատիկ բազմակոմպոզիցիա ստանալու համար պետք է լուսանկարման առարկան տեղաշարժել` ստանալով մեկից ավելի ֆիքսված դիրքեր: Դինամիկ կոմպոզիցիաներ ստանալու համար պետք է լույսը տեղաշարժել հատուկ սկզբունքով՝ կա՛մ փոփոխելով լուսային հետագիծը, կա՛մ լուսաշարժի միջոցով «լղոզելով» առարկայի դետալները, կա՛մ «բեկելով, կոտրատելով» առարկայի եզրագծերը:

newmag-46_print-188

newmag-46_print-189

newmag-46_print-190

newmag-46_print-191

newmag-46_print-192

newmag-46_print-193

newmag-46_print-194

newmag-46_print-195

newmag-46_print-196

Գրել կարծիք