Սիրո մրգեր՝ սեռական ցանկությունն արթնացնելու համար

Սիրո մրգեր՝ սեռական ցանկությունն արթնացնելու համար

Ամերիկացի հետազոտողներն առանձնացրել են սիրո համար անհրաժեշտ մթերքներ, որոնք մեծացնում են սեքսուալ էներգիան:

woman-with-makeup-eating-watermelon

1 . Ձմերուկը համարվում է սիրո միրգ: Այն պարունակում է ցիտրուլին` ամինաթթու, որը հանգստացնում է արյունատար անոթները, խթանում սեքսուալ ակտիվությունը: Ձմերուկը միայն տրամադրությունը բարձրացնող միրգ չէ, այն ամրացնում է իմունային համակարգը՝ շնորհիվ վիտամինների, հանքային նյութերի ու հակաօքսիդանտների:

2 . Ավոկադոն Մեքսիկայում համարում են սիրո միրգ: Այն ունի սեռական ցանկությունն արթնացնող հատկություն: Ավոկադոն պարունակում է 13 տեսակի վիտամիններ, այդ թվում՝ վիտամին E, որը դանդաղեցնում է մաշկի ծերացումը: Պարունակում է նաև ճարպաթթուներ, որոնք կարևոր են մաշկի ու մազերի առողջության համար: Ավոկադոն նաև խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին ու սրտանոթային խնդիրներ ունեցողերին:

3 . Նեխուրը Հին Հռոմում և հին Հունաստանում օգտագործել են սիրո թուրմ ստանալու համար: Այն երիտասարդություն և կիրք է հաղորդում տղամարդուն: Նեխուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, բջջանյութ, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում և այլն: Նեխուրը բարձրացնում է օրգանիզմի աշխատունակությունը, օգտակար է մտավոր ու ֆիզիկական աշխատանքով զբաղվողների համար:

4 . Թուզն ամերիկացիների համար սիրո միրգն է: Այն պարունակում է ամինաթթուներ, որոնք մեծացնում են սեքսուալ էներգիան: Հարուստ է կալցիումով, հետևաբար օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում: Թուզը նաև օգտակար է մրսածության դեպքում, այն ջերմիջեցնող հատկություն ունի, օգտակար է ստամոքսի ու թոքերի աշխատանքի համար:

5 . Սիրո մթերքներից է սև շոկոլադը, որ խթանում են լիբիդոն: Սև շոկոլադը հարուստ է ֆլավոնոիդներով, հզոր հակաօքսիդանտ է, բարելավում է արյան շրջանառությունը:

Գրել կարծիք