7 փուլ, կամ երբ այցելում է իրական սերը

7 փուլերի հաղթահարման ժամանակահատվածը կարող է տևել 12 և ավելի տարի:

Love Couples WallpaperՊարզվում է, որ հոգեբանների բազմաթիվ ուսումնասիրությունները հիմք են տալիս նրանց պնդելու, որ իսկական սերը ամուր, իրական սեր դառնալու համար պետք է հաղթահարի 7 հիմնական փուլ: Ըստ նրանց՝ եթե այդ փուլերից որևէ մեկը բացակայում է, ուրեմն այն սեր չի կարող համարվել:

Փուլ 1

Ըստ հոգեբանների` բոլոր հարաբերություններն էլ սկիզբ են առնում սիրահարվածությունից: Զույգը սովորաբար հենց սկզբում կառուցում է իրենց հարաբերությունները` ելնելով հենց սիրահարվածությունից:

Փուլ  2

Ասում են, որ այն տևում է 3 ամսից մինչև 2 տարի: Այս փուլին հանգում ենք այն դեպքում, երբ ռոմանտիկ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին, և զույգը սկսել է հասկանալ ու ընդունել մեկը մյուսին: Հարմարվողականության փուլում ամեն ինչ դեռ հանգիստ է, միապաղաղ, բայց օդում նկատելի է փոթորկի նշույլ:

Փուլ  3

Դե՛, ի՞ նչ սեր ու հարաբերություն՝ առանց վեճերի, բաժանումների, զանգերի ու ցտեսությունների, րոպե անց՝ «Ես քեզ սիրում եմ» նամակների…  Շատերի հարաբերություններն ավարտվում են հենց այս 3 փուլով, այսինքն՝ վեճերից հետո հարաբերությունները չեն շարունակվում: Իսկ եթե շարունակվում է, ուրեմն թևակոխում ենք արդեն 4-րդ փուլ:

Փուլ  4

Սկսվում է փոխադարձ համբերության ու հարգանքի ժամանակաշրջանը: Զույգը հասկանում է, որ վեճերն ուղղակի փոքրիկ խնդիրներ են, որոնք հարկավոր է լուծել միասին:

Փուլ  5

Ծառայության փուլն ուղղակի իմաստով պետք է չհասկանալ: Ըստ հոգեբանների՝ հենց այս փուլից է սկսվում իրական ճանապարհը դեպի իրական սեր, այսինքն՝ երբ զույգը դադարում է լինել եսակենտրոն և պատրաստ է ծառայել մեկը մյուսին՝ օգնել, սատար կանգնել, ինչպես մեկ ընտանիք:

Փուլ  6

Այս փուլը սերտ կապված է նախորդի հետ: Սիրահար զույգը սկսում է ընկերություն անել, երբ առաջանում են միմյանց նկատմամբ շնորհակալության, փոխադարձ վստահության զգացումները:

Փուլ 7

Եվ վերջին փուլում արդեն ՍԵՐՆ է, Իրական ՍԵՐ… Երբ վերջապես հասնում են սպասված արդյունքին:

Ըստ հոգեբանների՝ 7 փուլերի հաղթահարման ժամանակահատվածը կարող է տևել 12 և ավելի տարի:

Գրել կարծիք