Աշխեն Կոստանդյան. Ամեն ինչ` make up-ի մասին

Աշխեն Կոստանդյան. Ամեն ինչ` make up-ի մասին

Նկարիչ-մանկավարժի մասնագիտություն ստացած Աշխենը ցանկանում է, որ կրթության մատուցման մակարդակը բարձրանա:

IMG_0041Կանայք դիմահարդարման միջոցով ձգտում են թաքցնել դեմքի թերություններն ու ընդգծել առավելությունները։  Ստվերաներկի ճիշտ երանգի ընտրություն, կատարյալ թարթիչներ, գրավիչ շուրթեր… Սրանք մի մասն են այն բազմաթիվ գաղտնիքների, որոնց տիրապետում են դիմահարդարները: Գաղտնիքները գործընկերներին փոխանցելու և դրանք Հայաստանում կիրառելու համար make up artist Աշխեն Կոստանդյանը կազմակերպել է սեմինար-դասընթաց:

«Մի քանի երկրներում մասնակցել եմ մրցույթների և սեմինարների, փորձել եմ ընկալել այն, ինչ անում է միջազգային շուկան: Դասընթացի մասնակիցներին փորձել եմ ներկայացնել գույների ընտրության կարևորությունը, տարբերել հեռուստատեսային, առօրյա, երեկոյան դիմահարդարման գաղտնիքները»,- անդրադառնալով սեմինար-դասընթացին՝ ասում է Աշխեն Կոստանդյանը:

2011-ին անցկացված աշխարհի առաջնության ժամանակ անհատական մրցույթի արդյունքով Աշխեն Կոստանդյանը գրավել է չորրորդ հորիզոնականը: Իր ուսումնառության մասին պատմելիս Աշխենը հատկապես կարևորում է Հրանուշ Եղոյանի դերը, ով նրան ուղղորդել է ճիշտ աշխատելու վարպետությանը. «Այս անգամ փորձում եմ բոլոր մասնակիցների համար առաջարկել իմ տարբերակները, որոնք նկատելի չեն լինի արդեն աշխատանք տարված ինտերնետային լուսանկարներում: Ես ցանկանում եմ, որ մասնակիցները ներկա լինեն make up-ի ընթացքին, հասկանան լուսանկարների տարբերությունը, որպեսզի տպավորություն չլինի, թե make up artist-ները ֆոտոխմբագրման միջոցով են ստանում այն, ինչ ուզում են: Դա պետք է լինի բնական»:

IMG_0159 (1)Տարածաշրջանում այսպիսի վարպետության դասեր կազմակերպվել են բազմիցս, սակայն հայաստանյան make up artist-ի կողմից տեղի է ունենում առաջին անգամ:

«Մենք ցանկանում ենք նմանատիպ դասեր կազմակերպել պարբերաբար, որպեսզի մասնակիցները միանգամից ներգրավված լինեն աշխատանքներին, և մենք կարողանանք գործնականորեն կիրառել բոլոր հմտությունները»,- իր ցանկությունն է հայտնում make up artist-ը:

Նրա կարծիքով, այս մասնագիտության տեր մարդը պետք է ունենա նկարչին հատուկ աչք, որպեսզի կարողանա նկատել այն ամենը, ինչ չի տեսնի ոչ մասնագիտական աչքը:

«Ես արդեն 14 տարի աշխատում եմ, և ասօր այստեղ ներկա են մասնակիցներ, որոնք եղել են իմ աշակերտները: Ես ցանկանում եմ, որ մասնակիցներն այստեղից դուրս գան բեռնված, իրենց հետ ինչ-որ բան վերցրած: Դիմահարդարման մեթոդները հնանալու հատկություն ունեն, դրանք պետք է անընդհատ թարմացնել նոր գաղափարներով ու նոր մտքերով: Այս դասընթացի գաղափարներից մեկը հենց սա է»,- ասում է Աշխենը:

do1

«Դիմահարդարումը վիզուալ խաբկանք է. այն միշտ ընդգծում է մարդու առավելությունները և քողարկում  թերությունները: Կոկո Շանելն ասում էր. «Առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորությունը երբեք չենք ունենա»: Առաջին անգամ այն լինում է խիստ տպավորիչ, ահա թե ինչու աշխատանքը պետք է ներկայացնել ինքնատիպ»,- դիմահարդարման վիզուալությունն է բացահայտում Աշխեն Կոստանդյանը:

Make up artist-ը շատ բարդություններ է հաղթահարել: Նա նպատակ ունի այսպիսի դասընթացների միջոցով հեշտացնել բոլոր այն սկսնակների ճանապարհը, որոնք ցանկանում են զբաղվել դիմահարդարմամբ: Աշխենը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ այս ոլորտում բացակայում են տղաները:

«Տղամարդու աչքն ավելի ցայտուն է տեսնում կնոջ գեղեցկությունը` միշտ ցանկանալով գեղեցիկ տեսնել նրան, ամեն ինչ անելով կատարելության հասնելու համար: Հայաստանում դեռ կարծրատիպ կա, թե make up-ը տղամարդու գործ չէ, մինչդեռ արտասահմանում այդ խնդիրը վաղուց լուծված է»,- ցավով նկատում է Աշխեն Կոստանդյանը:

Նկարիչ-մանկավարժի մասնագիտություն ստացած Աշխենը ցանկանում է, որ կրթության մատուցման մակարդակը բարձրանա: Հայաստանում աշխատում է բազմաթիվ հայտնի մարդկանց հետ` մշտապես առաջարկելով նորարար մոտեցումներ ու համարձակ լուծումներ: Սեմինարի ժամանակ  make up artist-ը ուշադրություն է դարձնում դիմահարդարման պարագաների մաքրությանն ու անվտանգությանը: Նա ցանկություն ունի նմանօրինակ դասեր անցկացնել ամբողջ Հայաստանում` ներկայացնելով դիմահարդարման գաղտնիքներն ու իր մոտեցումները:

do-posle

make-up01

make-up-04

IMG_0257

06

07

IMG_0213

Լուսանկարները՝ Տաթև Իսկանդարյանի

 

Գրել կարծիք