Լինո՞ւմ են արդյոք գեղեցիկ տղամարդիկ՝ տղամարդ սուպերմոդելներ

Լինո՞ւմ են արդյոք գեղեցիկ տղամարդիկ՝ տղամարդ սուպերմոդելներ

Նրանք շատ հստակ պատասխաններ են տալիս «ո՞րն է տղամարդու սիրունը» շաբլոն հարցին: 

Sean O'PrayՇոն Օ’Փրայ

Այսօրվա ամենահաջողակ տղամարդ մոդելին բացահայտել են, երբ նա 17 տարեկան էր և My Space (2006-ին դեռ նորաձև էր) սոցիալական ցանցում տեղադրում էր իր լուսանկարները: Դրանից հետո նրա կարիերան միայն վերելք է ապրում: Շոնը նկարահանվում է բոլոր հնարավոր ստատուսային գովազդներում, բացում և փակում է լավագույն ապրանքանիշների ցուցադրությունները: Եթե նույնիսկ չեք հետևում Zegna-ի ցուցադրություններին, Calvin Klein-ի գովազդներին կամ Numero Home ամսագրին, միևնույն է Մադոննայի և Թեյլոր Սուիֆտի տեսահոլովակներում տեսած կլինեք Շոն Օ’Փրային: Մի խոսքով՝ իսկական սուպերմոդել:

david_gandyԴեյվիդ Գանդի

Եթե «սուպերմոդել» տերմինը կիրառենք տղամարդկանց դեպքում, ապա նախ և առաջ պետք է հիշենք հենց Դեյվիդ Գանդիին: Նա կրկին նորաձև դարձրեց մարզված մարմինը՝ հակադրվելով նիհար տղա մոդելների անվերջ շարքին: Նա միակ տղամարդ մոդելն է, որը 2012-ի լոնդոնյան օլիմպիական խաղերի բացմանը կին մոդելների հետ ներկայացնում էր բրիտանական նորաձևությունը: Դեյվիդն ամենաառաջատար ապրանքանիշների գովազդային դեմքն է, բայց ամենից սերտ համագործակցությունը նրան կապում է Dolce&Gabbana նորաձևության տան հետ: Մի քանի տարի շարունակ նա նկարահանվել է ապրանքանիշի օծանելիքների, ներքնազգեստի և հագուստի իսկապես շատ հայտնի գովազդներում: Սուպերմոդելի և ապրանքանիշի համագործակցությունը 2011-ին ամփոփվեց 260-էջանոց “David Gandy by Dolce & Gabbana” գրքում: Դեյվիդը նաև իսկական ոճի խորհրդանիշ է և տղամարդկանց նորաձևության շաբաթներին միշտ փայլում է իր անզուգական էլեգանտ street style լուքերով: Որպես նորաձև էքսպերտ՝ Vogue-ի պաշտոնական կայքում նա վարում է իր բլոգը:

Ricki-HallՌիկի Հոլ

Տարօրինակ կթվա, բայց ամենաայլընտրանքային մոդել Ռիկի Հոլի նկարները իրենց սոցիալական ցանցերում հաճախ տեղադրում են այլընտրանքայնությունից շատ հեռու հայ երիտասարդները: Այսօր շատերն են ձգտում նմանվել բազմաթիվ դաջվածքներով մորուքավոր բրիտանացուն: Նա մորուքային թրենդի գլխավոր style icon-ն է, իսկ հիպստերական տատուները կարծես անընդհատ շատանում են: Դա նրան չի խանգարում նկարահանվել նաև դասական ոճում և ստանալ ռետրո կերպարներ: Ռիկին չի թաքցնում, որ իր հանրահայտ մորուքի խնամքին շատ ժամանակ ու միջոց է տրամադրում և իր հեղինակավոր կարծիքը փոխանցում է աշխարհի բոլոր մորուքավորներին: Բայց դա իհարկե երկրորդական զբաղմունք է: Հիմնականում Ռիկին կոտրում է “bed boy” կերպարը սիրող աղջիկների սրտերը:

jon-kortajarena-marcelo-krasilcic-esquire-spain-06Ջոն Կորտաջարենա

Տարօրինակ կլիներ, եթե ամենագեղեցիկ տղամարդկանց ցուցակում չլիներ գոնե մեկ լատինոս: Ջոն Կորտաջարենան Իսպանիայի Բիլբաո քաղաքից է: Չափազանց մեծ, կանաչ աչքերը, ֆանտաստիկ մազերը և արտահայտիչ այտոսկրերը նրան դարձրեցին իսկապես մեծ մոդելային աստղ: Վերջին տարիներին նա մշտապես նաև ամենաբարձր վարձատրվող մոդելների մեջ է: Ապրանքանիշների ցուցակը, որոնց հետ համագործակցել է Ջոնը, կարծես ժամանակից նորաձևության հանրագիտարան լինի: Չնայած դրան համոզված եմ, որ շատերը նրան հիշել են Tom Ford ապրանքանիշի գովազդներից: Ի դեպ, Ջոնը նաև նկարահանվել է Թոմ Ֆորդի «Միայնակ տղամարդը» ֆիլմում:

 

Noah Mills for Calzedonia 01Նոահ Միլս

Բիբլիական անունով այս երիտասարդին շատերը կհիշեն “Sex in the city -2” կինոնկարից: Մնացածը՝ շարքային մոդելային նկարահանումներ, ցուցադրություներ, բարձր հոնորարներ և միլիոնավոր հետևորդներ սոցցանցերում:

 

Հեղինակ՝ Արմեն Գալյան

Գրել կարծիք