Գյուլունյա. իրական պատմություն՝ Վարդուհու մասին

Գյուլունյա. իրական պատմություն՝ Վարդուհու մասին

Ցեղասպանությունը հոգեբանական ի՞նչ ազդեցություն է թողել ցեղասպանություն վերապրած մարդկանց եւ նրանց ժառանգների վրա:

margo4Գիրքն իրական պատմություն է հեղինակի ամուսնու տատի` Վարդուհու մասին: Վիպակում նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը պատմում է, թե ինչպե՞ս է Գյուլունյան ցեղասպանությունից փախնում Բուլղարիա, Հունաստան, հետո ներգաղթի ծրագրով հայրենադարձվում Խորհրդային Հայաստան: Գյուլունյան ու իր ամուսինը` Լեւոնը, Արեւելյան Հայաստանի կյանքին դժվարությամբ հարմարվեցին: Լեզուն ու մշակույթն իրենց համար խորթ էր, իրենք էլ միշտ «Էրգրին էին կարոտում»:

Գյուլունյան Արեւմտյան Հայաստանից փախնելու , ցեղասպանությունից փրկվելու մասին չէր խոսում,  չէր ուզում, որ իր զավակներն արյունոտ հիշողությամբ ապրեն. ինքը լուռ էր եւ պատմական բեռը իր հետ լռությամբ էր տանում:

Վիպակում նաև նկարագրված է  Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի հետ հանդիպումը: Այդ ժամանակ էլ Գյուլունյան ամուսնուց նվեր ստացած դաշույնով որոշում է սպանել իր հիշողությունը, որ հաջորդ սերունդները չապրեն զոհի հոգեբանությամբ: Սա վիպակի վերջաբանն է:

Գրել կարծիք