Մարքսիստ Դավիթ Հակոբյան. 10 ասույթ, մտույթ, մարքսույթ

Մարքսիստ Դավիթ Հակոբյան. 10 ասույթ, մտույթ, մարքսույթ

newmag-ը մեկ էջում խտացրել է երջանկահիշատակ մարքսիստի տասը «թևավոր» խոսքերը:

  1. Բոլորս` նախագահից մինչև կաթողիկոս, մարքսիսիտ ենք:
  1. Արցախյան հիմնահարցի դիվանագիտական նոր դոկտրինի հիմքում մարքսիզմի հիմնադրույթն է և կոչվում է ազգերի ազատ ինքնորշում:
  1. Մարքսը քաղաքացիական հասարակություն կոչվածը համարում էր ֆիկցիա, քանի որ հասարակությունը կարող է լինել միայն դասակարգային:
  1. Լիբերալ պրոֆեսուրա-շառլատանների սիրած` կոռուպցիա հասկացությունը պետական ապարատի արատ է, բայց պետական ապարատի ամենամեծ արատը տզրուկային կապիտալն է:
  1. Ընտրության ժամանակ 41-րդ տեղամասում ասում էին`«Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած»։
  1. Այսօր դեռ միայն Մարքսն է դուրս եկել իր գերեզմանից և հասարակության առջև հառնել է որպես կիսաաստված` իր գաղափարական զորությամբ:
  1. Քաղաքական «տուգանային հարվածի» հնարավորությունը տրվում է 1 անգամ, 2-րդ անգամ չի տրվում:
  1. 2008թ. մարտի 1-ը Հայաստանի 3-րդ հանրապետության վախճանն էր, 4-րդ հանրապետության` երկունքը:
  1. Ովքե՞ր են լինելու մեր նոր տնտեսական քաղաքականության դենսյաուպինները, մեր բիսմարկները, մեր ստոլիպինները, մեր ֆրանկլինռուզվելտները: Այս գաղափարական ուղեղներն են կարևոր, ոչ թե` ո՜վ կլինի թագավորը:
  1. Քաղաքական կապիտալ ստեղծելու համար հարկավոր է ֆինանսկան կապիտալը միավորել գաղափարական կապիտալի հետ:

 

Գրել կարծիք