Կմեկնարկի «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը

Ցուցադրությունները կացկացվեն «ՆՓԱԿ»-ի կինոդահլիճում:

10428603_10152568343561042_719145584098835456_n

Հունիսի 3-ին կմեկնարկի ամենամյա «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 13-րդ կինոփառատոնը: Այս տարի կմասնակցեն 31 երկիր։ Ցուցադրությունները կացկացվեն «ՆՓԱԿ»-ի կինոդահլիճում՝ սկսած հունիսի 3-ից մինչև հունիսի 10-ը:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրել է 2003-ին «ՆՓԱԿ»-ի գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն:

Փառատոնը ունի 3 մրցութային անվանակարգեր. «ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ»,«ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ» և «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ»: Հրավիրվում է պրոֆեսիոնալ ժյուրի, որոնց հետ մասնակիցները ունենում են քննարկումներ, տեղի են ունենում վարպետության դասեր և հատուկ ցուցադրություններ:

Փառատոնը համագործակցում է Հայաստանում և արտերկրում աուդիո վիզուալ դաշտում գործող տարբեր կազմակերպությունների և փառատոնների հետ:

Գրել կարծիք