Հրաշք հայելին՝ անձնական ոճաբան (տեսանյութ)

Հրաշք հայելին՝ անձնական ոճաբան (տեսանյութ)

Սարքը կազմված է տեսախցիկներից, որոնք նկարում և ցույց են տալ հագուստը տարբեր կողմերից:

neimanmarcusԽանութում հագուստ փորձելը գնումների ամենաբարդ, երբեմն էլ տհաճ փուլն է, հատկապես, երբ հանդերձարանում մեծ հերթ է և տոթ: Գնորդների նյարդերն ու ժամանակը խնայելու համար օգնության է գալիս նոր Memory Mirror-ը՝ խելացի-ինտերակտիվ հայելին: Սարքը կազմված է տեսախցիկներից, որոնք նկարում են և ցույց են տալ, ինչպես այս կամ այն հագուստը կերևա տարբեր կողմերից: Բացի այդ Memory Mirror-ը կատարում է անձնական ոճաբանի դեր, այն կարող է ընտրել նաև հագուստին հարմար աքսեսուարներ: Նորույթն արդեն փորձարկել են Սան Ֆրանցիսկոյում գործող հանրախանութներից մեկի այցելուները: 
imrs_1Յուրաքանչյուր հագուստ փորձելը տևում է 8 վայրկյան: Memory Mirror-ը կարող է փոխել հագուստի գույնը, դրա հիշողության մեջ պահպանվում են նաև հագուստների նախորդ տարբերակները, ինչն էլ անհրաժեշտության դեպքում թույլ կտա համեմատել:

Ծառայությունից օգտվելու համար գնորդները պետք է մուտքագրեն մի քանի անձնական տվյալները, սակայն այս դեպքերում էլ առաջանում է տվյալների գաղտնիության ու պահպանման հարցը:

 

Գրել կարծիք