Սեր, սեքս և համեղ ուտելիք… և դու երջանիկ ես. Մերիլ Սթրիփ

Սեր, սեքս և համեղ ուտելիք… և դու երջանիկ ես. Մերիլ Սթրիփ

Արդեն 30 և ավելի տարի կինոաշխարհը փորձում է հասականալ՝ ինչ է նշանակում լինել Մերիլ Սթրիպ:

32

Նա 17 անգամ ներկայացվել է Օսկարի, 3 անգամ արժանացել է դրան, ունի 8 «Ոսկե Գլոբուս», բազմաթիվ Բեռլինյան ու Կաննի մրցանակներ:

Երբեք չեմ ասել՝ դերասանուհի եմ դառնալու: Երբ փոքրիկ աղջնակ էի, անընդհատ կրկնում էի՝ ուզում եմ մեծ ընտանիք ունենալ, լավ ամուսին ու երեխաներ…

Մերի Լուիզա Սթրիփը ծնվել է 1949 թվականի հունիսի 22-ին Նյու Ջերսիում: Փոքր տարիքում երգեցողության դասերի է հաճախել: 14 տարեկանում որոշել է կտրուկ փոփոխության գնալ: Կրճատել է անունը մինչև ունիկալ Մերիլ, օպտիկական ակնոցը փոխարինել է լինզաներով և դարձել շիկահեր: Շեկ մազերը չխանգարեցին Մերիլին հաջողությամբ ավարտել երկու հեղինակավոր ուսումնական հաստատությունները Վասերիում և Յեյլում: Ուսանողական տարիներին Սթրիպն արդեն ընտրում էր մեծ դիապազոնի դերեր Սթինթբերգ, Չեխով, Բերնարդ Շոու: Դասախոսներին պարզ էր՝ նրա տաղանդի համար բուհական բեմը փոքր է: Քոլեջն ավարտելուց հետո, Սթրիպը հայտնվել է Եվրոպայում: Ճանապարհորդել էր ավտոստոպով, ներկայացումներ կազմակերպել այգիներում և այդպես գումար վաստակել ուտելքի ու գիշերակացի համար:

Եվրոպայից վերադառնալուց հետո, նրան սպասում էր տեղափոխություն Նյու Յորք, դեբյուտ՝ Բրոդվեյում և գլխավոր հերսուհու դեր՝ Թեննես Ուիլիամսի պիեսում, որի համար նա ստացել է Թոնի մրցանակ:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 91

Լռության տաբուն նրա կյանքի մեծ սիրո մասին էր: «Կնքահայր» ֆիլմի դերասան Ջոն Կազալեն այդպես էլ չդարձավ Մերիլի ամուսինը: Իր միակ լուրջ և վերջին «Եղնիկների որսորդը» ֆիլմում Կազալեն մահանում էր քաղցկեղից, իսկ Մերիլն այնպես էր խաղում, կարծես ուզում էր փրկել նրա կյանքը: Սթրիպը դարձավ նրա խնամակալը, օրեր ու գիշերներ անցկացրեց հիվանդանոցում՝ մահամերձ սիրելիի կողքին, անգամ չգնաց ստանալու Էմմի մրցանակը՝ «Հոլոքոստ» սերիալում իր դերի համար:

Դոն Համմերը Կազալեի եղբոր ընկերն էր: Քանդակագործը մեկնում էր Եվրոպա և աղջկան տրամադրում իր արվեստանոցը: Այդպես նա արդեն 30 տարի օգնում է Մերիլ Սթրիպին: Ամուսնության առաջին տասնամյակում Սթրիպն ամեն տարի ներկայացվում էր Օսկարի: Այդ ծաղկուն ժամանակներում նա խաղացել է իր դասական դերերը «Քրամերը ընդդեմ Քրամերի», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը», «Սոֆիի ընտրությունը», «Սիլքաուդ», «Աֆիկայից», «Ճիչեր լռության մեջ» ֆիլմերում: Հանրահայտության ու փառքի այդ հորձանուտում նրան երջանկացնում էին շատ պարզ բաներ միայն:

«Սերը, սեքսը և ուտելիքը: Մնացած ամեն ինչը` ուժը, ազդեցությունը, հարստությունը ոչ մի բան են կյանքում, եթե չունես այդ առաջին երեք կարևոր բաները: Սեր, սեքս և համեղ ուտելիք` ընդամենն այսքանը և դու երջանիկ ես»:

1998-ին Մերիլ Սթիպը ծանր դրամայում էր: «Իսկական արժեքներ» ֆիլմը քաղցկեղով հիվանդ կնոջ մասին է, որը նրան դժվարությամբ տրվեց՝ հիշեցնելով անցյալը: Հետո եղան «Ադապտացիան», «Ժամերը», «Ամերիկայի հրեշտակները», «Պրադա կրող սատանան», իսկ 2008-ին Մերիլ Սթրիպն այնպես երգեց «Մամա միա» մյուզիքլում, որ կինոթատրոնից հանդիսատեսը հեռացավ ուղղակի արցունքոտ աչքերով:

Հաջորդ տարի համաշխարհային վարձույթ դուրս եկավ Սթրիպի «Կասկածանքը»: Ֆիլմը 5 Օսկարի առաջադրվեց, որոնցից մեկն, իհարկե, նրանն էր:

0c00602f5c

Մերիլ Սթրիփն ունի 4 երեխա և արդեն 30 տարի համերաշխ ապրում է ամուսնու՝ քանդակագործ Դոն Համմերի հետ: Մերիլ Սթրիպն ու Դոն Համմերը որդուն և երեք դուստրերին դաստիարակել են աստղային սկանդալներից ու հոլիվուդյան վնասակար սովորույթներից հեռու: Նրանց տղան՝ Հենրին, երաժիշտ է, մեծ աղջիկը՝ Մեմին, հեռանկարային դերասանուհի է, միջնեկ աղջիկը՝ Գրեյսին, Իտալիայում ավարտել է դերասանական քոլեջը և արդեն խաղացել իր առաջին պիեսը: Կրտսերը՝ Լուսիզան, դեռ դպրոցական է:

« Ինչպե՞ս եմ համատեղում բարդ կարիերան և մայրությունը: Կասեմ՝ հրաշալի ամուսնուս օգնությամբ»:

Նա ինքն է արդուկում սպիտակեղենը, ամեն կիրակի թխում է կեքս: Մերիլ Սթրիպն այս պարզությամբ շարունակում է հանելուկ մնալ` ինչպես է կարողանում յուրաքանչյուր նոր դերով հիացնել հանդիսատեսին, ինչպես է ընդունում հոտնկայս ծափահարություններ, ամեն անգամ էկրանին հրաշքներ գործում կերպարանափոխումներով, ու այս ամենի հետ՝ մնում հոգատար մայր և սիրված կին: Ռեժիսորներն ու կոլեգաները խոստովանում են՝ նրա հետ աշխատելն իրենց կարիերայի բարձունքն է: Արդեն 30 և ավելի տարի կինոաշխարհը փորձում է հասականալ՝ ինչ է նշանակում լինել Մերիլ Սթրիպ:

Գրել կարծիք