Կրուազետ. մեղեդային և հայկական

Կրուազետ. մեղեդային և հայկական

Կաննում անցկացվող ՄԻԴԵՄ երաժշտական ամենամյա փառատոնի 2015-ի պատվավոր երկիրը Հայաստանն էր, որը ներկայացրել էր իր երաժշտական հարուստ անցյալը և ներկան: Թե ինչ տեսք ուներ ֆրանսիական Կաննը՝ newmag-ի ֆոտոռեպորտաժում:

Ծովափնյա Կրուազետը աշխարհի ամենահայտնի ծառուղին է: Այս վայրը համախմբում է աշխարհի high-end նորաձևությունը, համաշխարհային կինոյի և շոու բիզնեսի ամենավառ աստղերին և միլիոնավոր զբոսաշրջիկների: Կրուազետն այս օրերին ամբողջությամբ զարդարված է Հայաստանը ներկայացնող գովազդային պաստառներով: Այսպես՝ ծառուղու ամբողջ երկայնքով:

«Կառլտոն» հյուրանոցի ճակատային մասի վրա Հայաստանի դրոշն է: Այստեղ իջևանում է համաշխարհային կինոյի էլիտան և ամբողջ աշխարհի քաղաքական վերնախավը: Քաղաքային լեգենդ կա, որ հենց այս հյուրանոցում է տեղի ունեցել Գրեյս Քելիի և Մոնակոյի դուքս Ռենիե 3-րդի առաջին հանդիպումը, որը կարճ ժամանակ անց ավարտվել է հարսանիքով: Հյուրանոցի ճարտարապետի անունը Շառլ Դալմա է: Ո’չ, Դալմայի այգիների հետ կապ չունի: Հայտնի մարդ է, բայց այս դեպքում, իրոք, հայ չէ, պարզապես համընկել է, չնայած նույնպես հաճելի է:

 

Գրել կարծիք