Ռազմաջիպերը՝ ռազմաձիերի փոխարեն

Ռազմաջիպերը՝ ռազմաձիերի փոխարեն

Ռազմադաշտերում ձիերին փոխարինեցին երկաթե քարշակները, որոնց հզորության չափման միավորը մնաց ձիաուժը:

 

190443_11308034_1945_Ford_Military+Jeep1914-ին ռուսական բանակում կար 670 հազար ձի, 1917-ին` 3 միլիոն: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սպանվեց 8 միլիոն ձի: Հետագայում ռազմադաշտերում ձիերին փոխարինեցին երկաթե քարշակները, որոնց հզորության չափման միավորը մնաց ձիաուժը:

Ռազմական ջիպերի արտադրությունն ու հզորացումն այժմ նոր փուլ է թևակոխում: ՆԱՏՕ-ի պահեստներում պահվում են մարտաջիպերի ամենահզոր մոդելները: Դրանք մի քանի ընկերությունների համատեղ աշխատանք են: Այս տեխնիկան երևում է միայն զորավարժությունների և զորահանդեսների ժամանակ:

ecfda21d54a3c4c1b8450b3350bbd7e4

Այսօր մեծ հեղինակություն ունի «Համերի» ամբողջ ռազմաշարքը: Ընկերությունը քարքարոտ ու անտառապատ տարածքների համար ունի մեծ տեսականի և յուրահատւկ ձմեռային մոդել: The Humvee-ն երբեմն փոփոխվել է ու հարմարեցվել տարբեր գործառույթների համար:

ROCA_M998_Display_in_Gangshan_Air_Force_Base_20111015a

M998 մոդելը ռազմական մեքենաների շարքում ամենադիմացկունն է: Կա 17 տարբերակ` բեռնափոխադրող, հետախուզական, ռադիոլոկացիոն, հրթիռակիր, գնդացրակիր, սանիտարական: Մեքենայի վրա տեղադրված է 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ:

1453209457407201354635953754873

BAW Motors Yongshi չինական ռազմական ջիպն իր հարմարավետությամբ տրամադրում  է մարտական գործողությունները հաճույքով վարելուն: Այն Humvee ամենագնացի և Range Rover-ի խառնուրդ է: Մեքենան ունի CD-փլեյեր, տեղավորում է 5 ավտոմատավոր, անփոխարինելի է լեռնային պայմաններում հատուկ օպերացիաներ իրականացնելու համար:

UAZ-469_new1

Հայերի համար ռազմական լավագույն ամենագնացը մինչև այժմ մնում է УАЗ 469-ը (ավելի հայտնի` որպես «Վիլիս»): Սա ունի 128 ձիաուժ: Խորհրդային արտադրության արտաճանապարհային այս մոդելը ստեղծումից 50 տարի անց էլ ռազմական գործողությունների է մասնակցում: Եթե հաշվի առնենք, թե քանի հարյուր «Վիլիս» է մարտական առաջադրանք կատարել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, կպարզենք, թե թե քանի հազար ձիու կյանք է փրկվել ու փրկվում մինչև այսօր:

Գրել կարծիք