#morooq. Հայ մորուքավորները

#morooq. Հայ մորուքավորները

Հին Հայաստանում մորուք պահելը պատվո նշան էր: Անմորուս լինելը կնակերպության նշան էր և նվաստացուցիչ, իսկ այսօր այն նաև պահանջված թրենդ է:

Հին Եգիպտոսի բոլոր տղամարդիկ սափրում էին իրենց մորուքը: Պարտավոր էին: Միայն փարավոնն ուներ մորուք պահելու իրավունք` որպես հողի տիրակալի նշան: Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորներին հրահանգում էր սափրել մորուքը, որպեսզի թշնամին չկարողանա ձեռնամարտի ժամանակ հելլեն հետևակի մորուքից քաշել: Հին Հռոմում սափրած դեմքը և մազերի կարճ կտրվածքը ցիվիլ կերպարանքի նմուշ էին և քաղաքակիրթ հռոմեացիներին ակնհայտորեն առանձնացնում էին բարբարոսներից ու պրովինցիալներից:

Արևելաքրիստոնյա եկեղեցիների հոգևոր հայրերը մորուք էին պահում որպես անձնվեր ծառայության սրբազան խորհրդանիշ: Կղերականի մորուքը կտրելը, փչացնելը, ծաղրելը Հին Ռուսիայում պատժվում էին խիստ տուգանքով: Մուսուլմանները հորդորում են սեղմած բռունցքի չափով մորուք թողնել:

Հին Հայաստանում մորուք պահելը պատվո նշան էր: Անմորուս լինելը կնակերպության նշան էր և նվաստացուցիչ: Օսմանյան Թուրքիայում հայերը մորուք պահելու համար հարկ պիտի վճարեին: Երկիր մոլորակի ամենահայտնի մորուքավորներն են Դարեհ 1-ինը, Մովսես Խորենացին, Կարաբաս-Բարաբասը, Չարլզ Դարվինը, Կարլ Մարքսը, Կապույտ մորուքը, Հովհաննես Այվազովսկին, Լև Տոլստոյը, Ֆիդել Կաստրոն, Ձմեռ պապը, Տիգրան Պասկևիչյանը:

 

Գրել կարծիք