Պատերազմից մինչև խաղաղություն. Ռազմաջիպ

Պատերազմից մինչև խաղաղություն. Ռազմաջիպ

Ռազմական մեքենաների շարքում ո՞ր մոդելն է ամենադիմացկունը և երկաթե քարշակներից որո՞նք են այժմ պահանջված:

1914-ին ռուսական բանակում կար 670 հազար ձի, 1917-ին՝ 3 միլիոն: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սպանվեց 8 միլիոն ձի: Հետագայում ռազմադաշտերում ձիերին փոխարինեցին երկաթե քարշակները, որոնց հզորության չափման միավորը մնաց ձիաուժը:

1453209457407201354635953754873Ռազմական ջիպերի արտադրությունն ու հզորացումն այժմ նոր փուլ է թևակոխում: ՆԱՏՕ-ի պահեստներում պահվում են մարտաջիպերի ամենահզոր մոդելները:

Դրանք մի քանի ընկերությունների համատեղ աշխատանք են: Այս տեխնիկան երևում է միայն զորավարժությունների և զորահանդեսների ժամանակ:

Այսօր մեծ հեղինակություն ունի «Համերի» ամբողջ ռազմաշարքը: Ընկերությունը քարքարոտ ու անտառապատ տարածքների համար ունի մեծ տեսականի և յուրահատւկ ձմեռային մոդել:

«Humvee»-ն երբեմն փոփոխվել է ու հարմարեցվել տարբեր գործառույթների համար:

«M998» մոդելը ռազմական մեքենաների շարքում ամենադիմացկունն է: Կա 17 տարբերակ` բեռնափոխադրող, հետախուզական, ռադիոլոկացիոն, հրթիռակիր, գնդացրակիր, սանիտարական: Մեքենայի վրա տեղադրված է 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ:

«BAW Motors Yongshi» չինական ռազմական ջիպն իր հարմարավետությամբ տրամադրում  է մարտական գործողությունները հաճույքով վարելուն:

Այն «Humvee» ամենագնացի և «Range Rover»-ի խառնուրդ է: Մեքենան ունի CD փլեյեր, տեղավորում է 5 ավտոմատավոր, անփոխարինելի է լեռնային պայմաններում հատուկ օպերացիաներ իրականացնելու համար:

Հայերի համար ռազմական լավագույն ամենագնացը մինչև այժմ մնում է «УАЗ 469»-ը (ավելի հայտնի որպես «Վիլիս»):

Սա ունի 128 ձիաուժ: Խորհրդային արտադրության արտաճանապարհային այս մոդելը ստեղծումից 50 տարի անց էլ ռազմական գործողությունների է մասնակցում:

Եթե հաշվի առնենք, թե քանի հարյուր «Վիլիս» է մարտական առաջադրանք կատարել ղարաբաղյան պատերազմի ընթացքում, կպարզենք, թե թե քանի հազար ձիու կյանք է փրկվել ու փրկվում մինչև այսօր:

 

Գրել կարծիք