Անսպասելի ու անհասկանալի՝ ամեն ինչ նոր ու մաքուր էջից. Black Submarine

Անսպասելի ու անհասկանալի՝ ամեն ինչ նոր ու մաքուր էջից. Black Submarine

Սա դեռ վերջը չէ. հնարավոր է՝ հետագա նավարկության մեջ ռոքերները նոր ոճ ու նոր անվանում գտնեն խմբի համար:

black-submarine-os
BLACK SUBMARINE. «NEW SHORES»

Երբ «The Black Ships» ռոք խումբը վերածվեց «Black Submarine»-ի, երկրպագուները թերահավատորեն վերաբերվեցին դրան: Անսպասելի ու անհասկանալի էր այդ փոփոխությունը, հատկապես 6 տարի նույն թիմով աշխատելուց հետո: Տղաները այս փոփոխությունը բացատրում են նրանով, որ ամեն ինչ սկսել են նոր, մաքուր էջից: Հիմա էլ որոշել են էքսպերիմենտալ և ալտերնատիվ ռոքում փորձարկումներ անել: Ավելի ստույգ՝ ռոքերները ադաջիոն վերցրել են որպես երաժշտական գլխավոր թեմա ու հենց այդ հիմքի վրա կառուցել իրենց նոր ստեղծագործությունների վարիացիաները: «New Shores» ալբոմում բոլորն էլ սիրո թեմայով են:

Հեղինակ՝ Էմմա Հոռոփյան

newmag #49

Գրել կարծիք