Վրացի լրագրող․ Ես փաստին վերաբերվում եմ, ինչպես ռումբի

Վրացի լրագրող․ Ես փաստին վերաբերվում եմ, ինչպես ռումբի

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) տվյալների լրագրության և վիզուալ հաղորդակցության դասախոսը newmag-ին պատմել է, թե ինչո՞ւ է լրագրությունը ռումբի պես մի բան:

nino-texekanq

Լրագրությունն ինձ համար ապրուստի միջոց է: Ես լրագրող եմ, պատմող և հետաքրքրասեր անձնավորություն, որը սիրում և վայելում է հաղորդակցվելու արվեստը: Ես կյանքին էլ մոտենում եմ այս տեսանկյունից և ցանականում եմ շատ գիտելիք ձեռք բերել լրագրության մասին: Դա ինձ հաճույք է պ ատճա ռում:

Փաստերը մնում են փաստեր: Համատեքստն ավելի կարևոր է: Սակայն, քանի որ ես լրագրող եմ, ստիպված եմ միշտ գործ ունենալ փաստերի հետ, իսկ դրանք կարող են լինել բավական սարսափելի:

Ես փաստին վերաբերվում եմ, ինչպե ս ռումբի. եթե անզգույշ վարվես դրանց հետ, կարող են պայթել և վնաս հասցնել քեզ: Մյուս կողմից՝ փաստերը կարող են նորությունների և պատմությունների պատճառ դառնալ: Այսպիսով՝ դրանց հետ գործ ունենալը բարդ է, սակայն այն ինձ՝ լրագրող իս ու պատմողիս, տալիս է մեծ հնարավորություն:

Կյանքը հրաշալի է, քանի որ մենք կարող ենք բացահայտել աշխարհը: Մարդուն ի ծնե տրվել է հետաքրքրասիրություն: Կյանքը պարգևում է և՛ զվարճալի, և՛ դժվարին պահեր: Կյանքը հիասքանչ է, որովհետև հետաքրքիր է:

Եթե չսիրես այն, ինչ անում ես, չես կարող լինել հաջողակ կամ երջանիկ: Հաջողությունն ու երջանկությունը կարևոր են, նույն կերպ մեր աշխատանքում կարևոր է սերը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է չսիրելով զբաղվել լրագրությամբ: Այն ո՛չ շատ եկամտաբեր, ո՛չ էլ հեշտ աշխատանք է: Մեր մասնագիտության համար սերը միակ դրդապատճառն է:


Տես նաև.


 

Ապրի՛ր, սխալվի՛ր, սովորի՛ր և ապրի՛ր: Պարզապես կանգ մի՛ առ. լրագրության ոսկե կանոններից մեկն էլ սա է: Սա է նաև կյանքի ընթացքը: Այս բանաձևը կանի ամեն ինչ, և չես զղջա որևէ բան չանելու կամ ավելի շատ ջանք գործադրելու համար, իսկ առավելագույնն անելու դեպքում կյանքից կստանաս առավել շատ օգուտ: Սա է կյանքի բանաձևը և կիրառելի է ինձ համար:

Գրել կարծիք