Օրինակելի ամենագնաց. «Nissan X-Trail»-ի հաջողության բանաձևը

Օրինակելի ամենագնաց. «Nissan X-Trail»-ի հաջողության բանաձևը

Ինչպե՞ս է «Nissan X-Trail»-ը նվաճել շատերի սրտերը իր իսկական արտաճանապարհայինին բնորոշ հուսալիության և բրուտալ արտաքինի շնորհիվ:

Երբ խոսք է բացվում ամենագնացների մասին, շատերն առաջին հերթին մտածում են ճապոնական առաջատար մոդելների մասին: Որոշ առումով իկոնիկ դարձած «Nissan X-Trail»-ը սկսել է արտադրվել 2000 թ. և հասցրել է նվաճել շատերի սրտերը առաջին հերթին իսկական արտաճանապարհայինին բնորոշ հուսալիության, ընթացային որակների և բրուտալ արտաքինի շնորհիվ: 2007 թ. ստեղծված ավտոմեքենայի երկրորդ սերունդը հավատարիմ է մնացել նույն գաղափարախոսությանն ու արժեքներին՝ դառնալով այս դասի մեջ առավել ճանաչված արտաճանապարհայինը:

Nissan X-Trail

«Nissan X-Trail»-ի երրորդ սերունդը տուրք է տվել «Նիսսանի» նոր կորպորատիվ ոճին ու գլոբալ գաղափարախոսությանը, որն արտահայտվում է «Ոգեշնչող նորարարություններ» կարգախոսով և արտացոլվում է մոդելային շարքի նոր արտաքին լուծումներում:

Առաջին հայացքից ակնհայտ է դառնում, որ մոդելին նախկինում բնորոշ ուղիղ և կտրուկ գծերը փոխարինվել են ավելի սահուն լուծումներով: Այդ ոճին քիչ թե շատ ծանոթ ավտոսիրողներն անմիջապես կճանաչեն իսկական «Nissan»-ը: Սակայն հարց է ծագում՝ այն կարողացե՞լ է պահպանել իր նախորդի բոլոր առավելությունները:

2014 Nissan Rouge

Մեքենան մի փոքր աճել է. 4640 մմ երկարությունն ու 1820 մմ լայնությունն ավելի առինքնող տեսք են հաղորդում «X-Trail»-ին: Սակայն արտաքինի արմատական փոփոխությունը չէ, որ պետք է նոր համախոհներ ապահովի այս մոդելի համար: Այստեղ առավել կարևոր է դառնում զգալիորեն փոփոխված սրահը: Դրա կարևորագույն տարրերից է մի փոքր ավելի բարձր տեղադրված նստարանների երկրորդ շարքը, ինչի շնորհիվ ապահովվում է լրացուցիչ տեսանելիություն:

Բարձր համալրումներում կա նաև նստարանների երրորդ շարքը, այսինքն՝ մեքենան հնարավոր է պատվիրել թե՛ 5, թե՛ 7-տեղանի տարբերակներով: Լիովին նոր «Nissan X-Trail» ամենագնացը վերջերս պաշտոնապես ներկայացվեց նաև Հայաստանում:

Այն հասանելի է երեք հիմնական համալրումներով, որնք միավորված են 2,5 լ աշխատանքային ծավալով և 170 ձիաուժ հզորության շարժիչով, նորացված CVT փոխանցումատուփով: Ամենահարուստ համալրումն առաջարկվում է կաշեպատ սրահով,18 դյույմ թեթևաձույլ անվահեցերով (17 դյույմ՝ հասարակ համալրման դեպքում), բեռնախցիկի էլեկտրամագնետիկ դռնով, բիքսենոնային լուսարձակներով՝ LED լուսադիոդներով:

Սա հիանալի ընտրություն է այն մարդկանց համար, որոնք արդեն վայելել են «Nissan X-Trail»-ի կրտսեր եղբայր «Qashqai»-ի ճկունությունն ու դեռևս նպատակ չունեն տրվել ավելի մեծ ու պաթոսային «Nissan Pathfinder»-ի հմայքներին: Կարելի է ակնկալել, որ այս մոդելը իր դասում երկար ժամանակ կմնա գին-որակ համադրության առաջատարը:

 

Գրել կարծիք