Normcore. Երբ նորաձև է ընդգծված նորմալ և անդեմ լինելը

Normcore. Երբ նորաձև է ընդգծված նորմալ և անդեմ լինելը

Գրեթե անհավանական է, բայց նորաձևության ամենաթեժ թրենդի համաձայն՝ ակտուալ է լինել «նորմալ»:

Նորաձևությունն արդեն վաղուց թվում է լճացած մի բնագավառ, որտեղ կարծես անհնար է ինչ-որ նոր բան հնարել, քանի որ ամեն ինչ վաղուց հնարված է: Դիզայներները սեզոնից սեզոն մեջբերում են անցած տասնամյակների նորաձևությունը՝ անդրադառնալով մեկ 70-ականներին, մեկ, ասենք, 90-ականներին, ոգեշնչման աղբյուրներ փնտրում զինվորական համազգեստում կամ տարբեր երկրների տարազներում: Եվ ահա նոր մտքերի փնտրտուքի և ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին նորաձևությունում անսպասելիորեն ի հայտ եկավ մի նոր ուղղություն, որի մասին այսօր խոսում են բոլորը: Խոսքս այսպես կոչված normcore-ի մասին է, որը, անշուշտ, այս տարվա գլխավոր թեմաներից է: Թրենդի իմաստը լավագույն կերպով կբացահայտի լեզվաբանական վերլուծությունը՝ norm՝ «նորմալ», և corn՝ «միջուկ, արմատ»…

Գրեթե անհավանական է, բայց նորաձևության ամենաթեժ թրենդի համաձայն՝ ակտուալ է լինել «նորմալ»: Նորաձև տերմինը ունի մոտ 2 տարվա պատմություն, բայց իսկապես մեծ տարածում գտավ, երբ այս թրենդի մասին 2014-ի սկզբին գրեց «New York Magazin»-ը: Այսօր normcore-ի մասին խոսում են բոլորը: Մի ռուս գործընկեր ասաց, որ նորաձև տերմինը սովորել և կիրառում են նույնիսկ spletnik.ru-ի լրագրողները:

Եվ այսպես, յ է: Վերապրելով իսկապես խենթ նորաձևության տասնամյակ և գրեթե համակերպվելով լեդիգագաիզմների և street fashion աստղերի չափազանցությունների հետ՝ նորաձևությունը մաքրվում, զրոյանում, գրեթե անդեմանում է:

newmag52223_print

Նոր թրենդը թելադրում է կրել այսպես կոչված բազային հագուստ՝ դասական կապույտ ջինս, սպիտակ կեդ ու բոթաս, անդեմ շապիկ ու sweatshirt, դասական վերարկու և բաճկոն:

Գլխավոր գույնը մոխրագույնն է, գլխավոր արժեքները՝ համեստությունն ու ինքնամփոփությունը: Չառանձնանալ հագուստով, լինել չեզոք, զուսպ և «մաքուր». ահա սա է նոր թրենդը, որը նորաձևության սիրահարներին ստիպում է խաղալ նոր կանոններով:



Normcore-ի ամենամեծ ոճային նվաճումը սպորտային հողաթափերն են, որոնք կրում են սպիտակ գուլպաների հետ: Անճաշակություն է, կասեք դուք, իսկ ես կասեմ, որ նորաձևության նոր ուղղությունը այսպիսով փորձում է ժխտել հին կանոնները և ազատվել նախկին գլամուրությունից: Իհարկե, այս համադրությունը կիրառում են միայն ամենաառաջադեմ ֆեյշնիստաները:

Normcore-ը սթրիթ ֆեյշնից գրեթե միանգամից անցում կատարեց դեպի մեծ պոդիում: «Alexnder Wang»-ը, «Givenchy»-ն, «Stella Mccartney»-ն և նորաձևության բազմաթիվ այլ տներ արդեն մի քանի սեզոն առաջարկում են այս թրենդին համահունչ հագուստներ: Ասեմ ավելին. շատ դիզայներներ, նույնիսկ նրանք, ովքեր չեն ստեղծում normcore հագուստ, ֆեշն շոուների ավարտին դուրս են գալիս normcore տեսքով՝ այդպիսով մատնանշելով թրենդի ակտուալությունն ու հարմարավետությունը:

newmag53_print

Այս ամենը, իհարկե, հետաքրքիր է, թարմ և շատ ակտուալ, բայց նոր թրենդը հակասում է նորաձևության գլխավոր շարժիչ ուժին՝ տարբերվելու և առանձնանալու բնազդին: Կարծում եմ ՝հենց այդ պատճառով, մի քանի սեզոն կիրառելով, մենք հաճույքով կդիմենք նոր ֆեշն փնտրտուքների և նորաձևության այս շրջանը կորակենք անշուք և անհետաքրքիր: Իսկ քանի դեռ normcore-ը թարմ է և գրավիչ, առաջարկում եմ այս սեզոն փորձել լինել նորմալ:

Գրել կարծիք